https://armeniasputnik.am/20221103/vonc-hasarakutjunn-e-hivand-ajnpes-el-hivand-enq-bvolvors-aghazarjany-qp-i-masin-50822950.html
Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս․ Աղազարյանը՝ ՔՊ-ի մասին
Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս․ Աղազարյանը՝ ՔՊ-ի մասին
Աղազարյանը շեշտել է, որ շատ հարցերում իր և թիմակիցների միջև տարաձայնությունները շատ ավելի խորն են, քան իր և ընդդիմադիր գործընկերների միջև։ 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T17:04+0400
2022-11-03T17:04+0400
2022-11-03T17:07+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հովիկ աղազարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/02/28521466_0:0:1600:901_1920x0_80_0_0_3f440cb8c412daf46b0c6899e9f40478.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ-ի ներսում առկա որոշակի հակասություններին։Նրա խոսքով՝ շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված են սրբեր, սակայն այդպես չի լինում։Լրագրողներից մեկի այն հարցին, թե իսկապես ՔՊ-ի ներսում կան այսպես կոչված «պապիկյանական», «ավինյականական» թևեր, Աղազարյանը հեգնեց։«Ես էլ «աղազարյանական» թևից եմ, եթե իմ որոշ երիտասարդ գործընկերներ իրար հետ ավելի հաճախ են սուրճ խմում, դա չի նշանակում, որ իրենք իմ դեմ են։ Չեմ կարող ասել, գուցե վարչության ընտրության հավանական վերջնահաշվարկը որոշ պարզություն մտցնի այս հարցում»,-ասաց նա։Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները (նախորդ ընտրություններում վարչության նախագահ էր դարձել Սուրեն Պապիկյանը)։Նշվում էր, որ ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը, քանի որ պաշտոնի համար թեժ մրցել են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։Ըստ թերթի՝ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել։Հավելենք, որ նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ քիչ ձայներով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/02/28521466_132:0:1555:1067_1920x0_80_0_0_2a17be801412bec84dd939d15793d3af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հովիկ աղազարյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հովիկ աղազարյան
Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս․ Աղազարյանը՝ ՔՊ-ի մասին
17:04 03.11.2022 (Թարմացված է: 17:07 03.11.2022) Աղազարյանը շեշտել է, որ շատ հարցերում իր և թիմակիցների միջև տարաձայնությունները շատ ավելի խորն են, քան իր և ընդդիմադիր գործընկերների միջև։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ-ի ներսում առկա որոշակի հակասություններին։
Նրա խոսքով՝ շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված են սրբեր, սակայն այդպես չի լինում։
«Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս։ Բոլորս էլ ունենք մեր թերությունները, ամեն ինչ հնարավոր է։ Շատ հարցերի շուրջ իմ և իմ թիմակիցների միջև տարաձայնությունները երբեմն ավելի խորն է, քան իմ և ընդդիմադիր գործընկերների միջև, դա տրամաբանական բան է»,- ասաց Աղազարյանը։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե իսկապես ՔՊ-ի ներսում կան այսպես կոչված «պապիկյանական», «ավինյականական» թևեր, Աղազարյանը հեգնեց։
«Ես էլ «աղազարյանական» թևից եմ, եթե իմ որոշ երիտասարդ գործընկերներ իրար հետ ավելի հաճախ են սուրճ խմում, դա չի նշանակում, որ իրենք իմ դեմ են։ Չեմ կարող ասել, գուցե վարչության ընտրության հավանական վերջնահաշվարկը որոշ պարզություն մտցնի այս հարցում»,-ասաց նա։
Իսկ այն դիտակմանը, թե ՔՊ վարչության կազմում ընտրվելու սկզբունքը եղել է այն, թե որքանով են հավատարիմ Նիկոլ Փաշինյանին, Աղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանին իրենից ավելի հավատարիմ մարդ չկա, բայց ինքը չի ընտրել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ
«Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները (նախորդ ընտրություններում վարչության նախագահ էր դարձել Սուրեն Պապիկյանը)։
Նշվում էր, որ ՔՊ վարչության անդամներին զարմացրել է
Փաշինյանի որոշումը, քանի որ պաշտոնի համար թեժ մրցել են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։
Ըստ թերթի՝ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել։
Հավելենք, որ նորընտիր
վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ քիչ ձայներով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։