Ահաբեկչական խմբավորումները հարձակում են նախապատրաստում Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի վրա

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցԽմեյմիմ ավիաբազա. Սիրիա
Խմեյմիմ ավիաբազա. Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Խմեյմիմ ավիաբազա. Սիրիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ահաբեկիչների մտահղացմամբ՝ մեծ թվով անօդաչուների կիրառումը կարող էր շեղել ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները և հարվածել Հմեյմիմ ավիաբազային։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ջեբհաթ ան Նուսրա» և «Թյուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումները (արգելված է Ռուսաստանում) հարձակում են նախապատրաստում Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայի վրա՝ հարվածային սարքավորումներով անօդաչու թռչող սարքերի և կամիկաձե դրոնների կիրառմամբ։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
Նա նշել է, որ Հիրբեթ էլ Ջոուզ շրջանի արհեստանոցներում ավարտել են մինչեւ 70 կմ շառավղով գործող մեծ թվով անօդաչու թռչող սարքերի հավաքումն ու նախապատրաստումը:
Ահաբեկիչների մտահղացմամբ՝ մեծ թվով անօդաչուների կիրառումը կարող էր շեղել ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները և հարվածել Հմեյմիմ ավիաբազային։
Լրահոս
0