https://armeniasputnik.am/20221104/baqun-nerdrumner-e-uzum-ev-em-in-gaz-matakarareln-avelacnelu-erashkhiq-financial-times-50837884.html
Բաքուն ներդրումներ է ուզում և ԵՄ-ին գազ մատակարարելն ավելացնելու երաշխիք. Financial Times
Բաքուն ներդրումներ է ուզում և ԵՄ-ին գազ մատակարարելն ավելացնելու երաշխիք. Financial Times
Ադրբեջանը վախենում է, որ երբ Ուկրաինայի հակամարտությունն ավարտվի, ԵՄ-ն կհրաժարվի իր գազից հօգուտ ռուսականի։ Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում դեռ մտորումների... 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T08:55+0400
2022-11-04T08:55+0400
2022-11-04T08:55+0400
գազ
բաքու
եվրամիություն
ռուսաստան
պատերազմ
պատժամիջոցներ
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/892/58/8925893_0:0:2000:1125_1920x0_80_0_0_8c723695a0322fdcf8eaf56bd0827c51.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը զգուշացրել է, որ կկարողանա կատարել ԵՄ գազի արտահանումը կրկնապատկելու իր պարտավորությունը միայն խողովակաշարերում նոր ներդրումների ու երկարաժամկետ գնման պայմանագրերի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է Financial Times պարբերականը՝ ընդգծելով, որ Բաքվի պահանջները բարձրաձայնվում են ձմռանը դեֆիցիտի վերաբերյալ Բրյուսելի մտավախությունների ֆոնին։ Եվրոպան շտապում է այլընտրանք գտնել ռուսական մատակարարումներին։Հուլիսին Բրյուսելն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել մատակարարումները կրկնապատկելու մասին՝ մինչև 2027 թվականը տարեկան մինչև 20 մլրդ խորանարդ մետր: Պարբերականը նշում է, որ սա ռուսական գազից հրաժարվելու համար գազի մատակարարումների դիվերսիֆիկացման շրջանակում ԵՄ-ի ստորագրած համաձայնագրերից մեկն է։Թուրքիան և ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից և Թուրքմենստանից Եվրոպային գազ մատակարարելու հարցըԱդրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, սակայն, FT-ի հետ զրույցում նշել է, որ Հարավային գազային միջանցքի 3500 կմ երկարությամբ ընդլայնումը Կասպից ծովից մինչև Ադրիատիկ ծով միլիարդավոր դոլարների ներդրումներ է պահանջում, և որ պետք է եվրոպական ընկերությունների հետ 2027 թվականից հետո գազի գնման պայմանագրեր կնքել։Մամեդովը ավելացրել է, որ Եվրոպան այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունի, և Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա «Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո ինչ-որ ինքնաբուխ պահանջարկ չէ»:«Պատերազմը մի օր կավարտվի, իսկ հետո նրանք հանկարծ կսկսեն Ռուսաստանից գնել ու կասեն՝ «հե՜յ, մեզ այլևս գազ պետք չէ», - ասել է դիվանագետը։ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների. ԲորելՆրա խոսքով՝ Ադրբեջանն իր կողմից պատրաստ է ներդնել միջոցների մի մասը, բայց նաև ակնկալում է, որ «ԵՄ-ն կակտիվանա»։ Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ չի տիրապետում կոնկրետ թվերի վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն 2020 թվականին Իտալիա գազի մատակարարումը սկսած Հարավային գազային միջանցքի ընդհանուր արժեքը մոտ 40 մլրդ դոլար է կազմել:Ուկրաինայի հակամարտությունից առաջ Ռուսաստանն ապահովում էր գազի հարցում ԵՄ-ի կարիքների մոտ 40 տոկոսը։ Այս ցուցանիշը նվազել է մինչև գրեթե 10%, ինչը փոխհատուցվում է Նորվեգիայից ներմուծման ավելացմամբ և հեղուկացված բնական գազի մատակարարմամբ ։FT-ի համար մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ էներգետիկայի հարցերով փորձագետ Լորան Ռուսեցկասը նշել է, որ չնայած Ադրբեջանը կարող է կարճաժամկետ հեռանկարում փոքր-ինչ ավելացնել գազի արտահանումը Իտալիա և Բուլղարիա, զգալի լրացուցիչ ծավալները լուրջ ներդրումներ կպահանջեն ինչպես արդյունահանման, այնպես էլ լոգիստիկայի ոլորտում:Փորձագետը շեշտել է, որ սա ավելի լայն քննարկման մի մասն է, և այն պետք է դիտարկել ԵՄ հետագա բնապահպանական քաղաքականության տեսանկյունից:«Եվրոպային կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում են գազի լրացուցիչ աղբյուրներ անհրաժեշտ, բայց երկարաժամկետ նախագծերի վերաբերյալ հստակությունը շատ ավելի քիչ է՝ հաշվի առնելով բնապահպանական նպատակները»:Ալիևը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Ադրբեջանի գազը Եվրոպա մատակարարելու հարցըFT-ն մեկնաբանության համար դիմել է նաև Եվրոպական հանձնաժողովին, սակայն այնտեղ հրաժարվել են պատասխանել, թե արդյոք պոտենցիալ մասնավոր ու պետական ներդրողների հետ բանակցություններ են ընթանում։ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը FT -ի հետ զրույցում ընդգծել է, որ «հաշվի առնելով գազի հետ կապված ներկայիս իրավիճակն ու հեռանկարները»` դաշինքը վստահ է, որ խողովակաշարի ընդլայնումը «հնարավորություններ կստեղծի ներգրավված բոլոր գործընկերների համար, քանի որ Ադրբեջանի էներգիան ավելի լայն հասանելիություն կունենա ԵՄ շուկային»:Այնուամենայնիվ, Financial Times-ը եզրակացնում է, որ ներդրումների հետ կապված իրավիճակը բարդացնում է ինչպես խողովակաշարերի կառուցվածքը, այնպես էլ սեփականության իրավունքը: Բանն այն է, որ Հարավային գազային միջանցքը բաղկացած է երեք առանձին խողովակաշարերից՝ Հարավկովկասյան խողովակաշարից (SCP)՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, Տրանսանատոլիական խողովակաշարից (TANAP)՝ Թուրքիայի տարածքով, և Տրանսադրիատիկ (TAP)՝ Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով։ԵՄ-ն ու Ադրբեջանը կուժեղացնեն համագործակցությունը Եվրոպա գազի մատակարարման հարցումԲրիտանական BP–ն և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը տիրապետում են բոլոր երեք խողովակաշարերի բաժնեմասերին, իսկ թուրքական պետական ընկերությունները բաժնետոմսեր ունեն SCP-ում ու TANAP-ում:SCP–ն 19,99 տոկոսով պատկանում է ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությանը ու 10 տոկոսով՝ իրանական պետական նավթային ընկերությանը, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի համար ներդրումների վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելիս: Միայն TAP–ն է վերահսկվում եվրոպական ընկերությունների կողմից, իսկ 55%-ը պատկանում է երեք էներգետիկ խմբերին՝ Snam–ին, Fluxys–ին և Enagas–ին։
բաքու
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/892/58/8925893_228:0:1992:1323_1920x0_80_0_0_76ef75afb0c1e691ea00b7d6518377a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գազ, բաքու, եվրամիություն, ռուսաստան, պատերազմ, պատժամիջոցներ, ուկրաինա
գազ, բաքու, եվրամիություն, ռուսաստան, պատերազմ, պատժամիջոցներ, ուկրաինա
Բաքուն ներդրումներ է ուզում և ԵՄ-ին գազ մատակարարելն ավելացնելու երաշխիք. Financial Times
Ադրբեջանը վախենում է, որ երբ Ուկրաինայի հակամարտությունն ավարտվի, ԵՄ-ն կհրաժարվի իր գազից հօգուտ ռուսականի։ Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում դեռ մտորումների մեջ է։ Ամեն ինչ կախված կլինի էկոլոգիական քաղաքականությունից։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը զգուշացրել է, որ կկարողանա կատարել ԵՄ գազի արտահանումը կրկնապատկելու իր պարտավորությունը միայն խողովակաշարերում նոր ներդրումների ու երկարաժամկետ գնման պայմանագրերի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է Financial Times պարբերականը՝ ընդգծելով, որ Բաքվի պահանջները բարձրաձայնվում են ձմռանը դեֆիցիտի վերաբերյալ Բրյուսելի մտավախությունների ֆոնին։ Եվրոպան շտապում է այլընտրանք գտնել ռուսական մատակարարումներին։
Հուլիսին Բրյուսելն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել մատակարարումները կրկնապատկելու մասին՝ մինչև 2027 թվականը տարեկան մինչև 20 մլրդ խորանարդ մետր: Պարբերականը նշում է, որ սա ռուսական գազից հրաժարվելու համար գազի մատակարարումների դիվերսիֆիկացման շրջանակում ԵՄ-ի ստորագրած համաձայնագրերից մեկն է։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, սակայն, FT-ի հետ զրույցում նշել է, որ Հարավային գազային միջանցքի 3500 կմ երկարությամբ ընդլայնումը Կասպից ծովից մինչև Ադրիատիկ ծով միլիարդավոր դոլարների ներդրումներ է պահանջում, և որ պետք է եվրոպական ընկերությունների հետ 2027 թվականից հետո գազի գնման պայմանագրեր կնքել։
«Ներդրումներով հետաքրքրվածները` լինի դա պետական, թե մասնավոր, նրանք պետք է գումար դնեն սեղանի վրա, որ մենք կարողանանք մեծացնել դրանց հնարավորությունները։ Ես չէի ասի, որ տարաձայնություններ կան (ԵՄ-ի հետ,–խմբ), բայց դա... գլուխկոտրուկի կարևոր մասն է»,- ասել է նա հարցազրույցում:
Մամեդովը ավելացրել է, որ Եվրոպան այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունի, և Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա «Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո ինչ-որ ինքնաբուխ պահանջարկ չէ»:
«Պատերազմը մի օր կավարտվի, իսկ հետո նրանք հանկարծ կսկսեն Ռուսաստանից գնել ու կասեն՝ «հե՜յ, մեզ այլևս գազ պետք չէ», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր կողմից պատրաստ է ներդնել միջոցների մի մասը, բայց նաև ակնկալում է, որ «ԵՄ-ն կակտիվանա»։ Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ չի տիրապետում կոնկրետ թվերի վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն 2020 թվականին Իտալիա գազի մատակարարումը սկսած Հարավային գազային միջանցքի ընդհանուր արժեքը մոտ 40 մլրդ դոլար է կազմել:
Ուկրաինայի հակամարտությունից առաջ Ռուսաստանն ապահովում էր գազի հարցում ԵՄ-ի կարիքների մոտ 40 տոկոսը։ Այս ցուցանիշը նվազել է մինչև գրեթե 10%, ինչը փոխհատուցվում է Նորվեգիայից ներմուծման ավելացմամբ և հեղուկացված բնական գազի մատակարարմամբ ։
FT-ի համար մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ էներգետիկայի հարցերով փորձագետ Լորան Ռուսեցկասը նշել է, որ չնայած Ադրբեջանը կարող է կարճաժամկետ հեռանկարում փոքր-ինչ ավելացնել գազի արտահանումը Իտալիա և Բուլղարիա, զգալի լրացուցիչ ծավալները լուրջ ներդրումներ կպահանջեն ինչպես արդյունահանման, այնպես էլ լոգիստիկայի ոլորտում:
«Ոչ մի երկիր չի համարձակվի բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել՝ երկարաժամկետ գնորդ չունենալով», — ասել է Ռուսեցկասը:
Փորձագետը շեշտել է, որ սա ավելի լայն քննարկման մի մասն է, և այն պետք է դիտարկել ԵՄ հետագա բնապահպանական քաղաքականության տեսանկյունից:
«Եվրոպային կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում են գազի լրացուցիչ աղբյուրներ անհրաժեշտ, բայց երկարաժամկետ նախագծերի վերաբերյալ հստակությունը շատ ավելի քիչ է՝ հաշվի առնելով բնապահպանական նպատակները»:
FT-ն մեկնաբանության համար դիմել է նաև Եվրոպական հանձնաժողովին, սակայն այնտեղ հրաժարվել են պատասխանել, թե արդյոք պոտենցիալ մասնավոր ու պետական ներդրողների հետ բանակցություններ են ընթանում։
ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը FT -ի հետ զրույցում ընդգծել է, որ «հաշվի առնելով գազի հետ կապված ներկայիս իրավիճակն ու հեռանկարները»` դաշինքը վստահ է, որ խողովակաշարի ընդլայնումը «հնարավորություններ կստեղծի ներգրավված բոլոր գործընկերների համար, քանի որ Ադրբեջանի էներգիան ավելի լայն հասանելիություն կունենա ԵՄ շուկային»:
«Հիմնվելով էներգետիկ համագործակցության դրական փորձի և վճռորոշ պահին Հարավային գազային միջանցքով գազի մատակարարման հաջող մեկնարկի վրա՝ ԵՄ–ն դիտարկում է Ադրբեջանին որպես էներգառեսուրսների առևտրի հուսալի և ռազմավարական գործընկեր», - ավելացրել է պաշտոնյան:
Այնուամենայնիվ, Financial Times-ը եզրակացնում է, որ ներդրումների հետ կապված իրավիճակը բարդացնում է ինչպես խողովակաշարերի կառուցվածքը, այնպես էլ սեփականության իրավունքը: Բանն այն է, որ Հարավային գազային միջանցքը բաղկացած է երեք առանձին խողովակաշարերից՝ Հարավկովկասյան խողովակաշարից (SCP)՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, Տրանսանատոլիական խողովակաշարից (TANAP)՝ Թուրքիայի տարածքով, և Տրանսադրիատիկ (TAP)՝ Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով։
Բրիտանական BP–ն և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը տիրապետում են բոլոր երեք խողովակաշարերի բաժնեմասերին, իսկ թուրքական պետական ընկերությունները բաժնետոմսեր ունեն SCP-ում ու TANAP-ում:
SCP–ն 19,99 տոկոսով պատկանում է ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությանը ու 10 տոկոսով՝ իրանական պետական նավթային ընկերությանը, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի համար ներդրումների վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելիս: Միայն TAP–ն է վերահսկվում եվրոպական ընկերությունների կողմից, իսկ 55%-ը պատկանում է երեք էներգետիկ խմբերին՝ Snam–ին, Fluxys–ին և Enagas–ին։