ԴԺՀ Մակեևկայի շրջանում բնակելի տուն են գնդակոծել. կա զոհ և վիրավոր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղի բնակիչները նշում են, որ ուկրաինական զորքերի գնդակոծությունը բավական ուժեղ է եղել։
Ուկրաինական զինված խմբավորումները գնդակոծել են Դոնեցկի Մակեևկայի կենտրոնական շրջանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեղի բնակիչներն ասել են, որ գնդակոծությունն ուժեղ է եղել։ 15–րդ գծի բնակելի շենքի վրա երեք արկ է ընկել։
Գնդակոծության հետևանքով մահացել է մեկ կին, ևս մեկը հոսպիտալացվել է։
Փլուզվել է շենքի զգալի մասը։
ԴԺՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով ՝ կիևյան ռեժիմի զինված ագրեսիայի 8 տարվա ընթացքում զոհվել է Դոնբասի ավելի քան 8769 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան 130 երեխա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 253-րդ օրը։
Լրահոս
0