00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Փաշինյանի դիրքերը թուլանան, ՔՊ-ում իրար կհոշոտեն․ քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ու նախագահի ընտրություններին, ինչպես նաև կուսակցության ներսում առկա լարվածությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եթե Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլանան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրար կհոշոտեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Եթե Նիկոլ Փաշինյանի անձը դնենք մի կողմ, մյուսներն իրար հետ առհասարակ կապ չունեն։ Նրանք ոչ միայն իրար մեջ կկռվեն, այլ նաև կպայքարեն Փաշինյանին հեռացնելու համար։ Այս պահին Փաշինյանն է նրանց բոլորի քաղաքական գոյության երաշխավորը, բայց եթե հանկարծ մի բան փոխվի, կասկած չունենաք, որ նույն ինտենսիվությամբ պայքարելու են նաև նրա դեմ»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրությունների արդյունքներին ու այսօր կատարված փոփոխություններին՝ Սուրեն Սուրենյանցը բացառեց, որ քվեարկությանը օրը կարող էր տեխնիկական խոտան լինել։
ՔՊ–ի նոր ցանկը. վարչության կազմում անուններ են փոխվել
«Քվեարկությանը մասնակցել են ընդամենը 1000 մարդ։ Դա շատ փոքր թիվ է, որ նման կարգի անճշտություն լիներ։ Ես բացառում եմ դա»,- ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը կարծում է, որ ՔՊ-ի ներսում գործել է ընտրակեղծարարության կոնկրետ մեխանիզմ։

«Սա խոսում է այն մասին, որ ՔՊ-ում, իշխանության գալուց ընդամենը 4 տարի հետո, ներքին տարաձայնություններն այնքան խորն են, որ կուսակցությունն այլևս չի կարողանում նույնիսկ նման խնդիրները ներսում կարգավորել, և այս ամենն ուղեկցվում է հրապարակային սկանդալներով»,- ասաց նա։

Քաղաքագետը վստահ է` իշխանությունը և իշխող կուսակցությունն այս պահին գտնվում են ինստիտուցիոնալ ճգնաժամի շեմին։
Հիշեցնենք, որ անցած կիրակի տեղի էր ունեցել կուսակցության համագումարը, որտեղ ընտրվել էր վարչության նոր կազմը, նախագահ էր դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` փոխարինելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս․ Աղազարյանը՝ ՔՊ-ի մասին
Օրեր անց սակայն, պարզվել էր, որ այդ օրը թյուրիմացություն է տեղի ունեցել։ Արդյունքում ձայների վերահաշվարկ է կատարվել։ Վարչության կազմից դուրս են եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իսկ նրանց փոխարեն վարչության կազմում են հայտնվել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի օգտին ավելացրել են ևս 4 ձայն։ Սկզբում նա ուներ 941 ձայն, բայց պարզվում է` նրա օգտին քվեարկել է 945 մարդ։
ՔՊ–ի հին և նոր անդամների միջև կլանային պայքար է ծավալվում. Վիգեն Հակոբյան
Լրահոս
0