Հայ-ղրղզական տնտեսական կապեր. ի՞նչ ակնկալիքներ ունեն 2 երկրներն իրարից

© SputnikՀայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները
Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները սկզբնական փուլում են, բայց սպասելիքները շատ մեծ են։ Այսօր հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից հետո հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր ղրղըզ գործընկերների հետ արդեն ունենք որոշ պայմանավորվածություններ։ Նրանց հատկապես հետաքրքրում է Հայաստանի փորձը ինտենսիվ այգիների տեխնոլոգիաների ոլորտում»,- նշեց նախարարը։
Նա հավելեց նաև, որ Հայաստանից այս պահին Ղրղզստան է արտահանվում ձկան կեր ու հույս հայտնեց, որ հետագայում արտահանման ծավալի աճ կլինի։
Հայաստանը նույնպես հետաքրքրված է ղրղզական շուկայով, հատկապես հիդրոէներգետիկայի և արևային էներգետիկայի ոլորտներում։
© Sputnik / Hayk ManukyanՎահան Քերոբյան
Министры экономики Армении Ваан Керобян и экономики и торговли Кыргызстана Данияр Амангельдиев на первом заседании армяно-киргизской межправительственной комиссии по экономическому сотрудничеству. (4 ноября 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Վահան Քերոբյան
«Մեզ հետաքրքրում է նաև Ղրղզստանի գյուղատնտեսական հնարավորությունները։ Պետք է հաշվի առնել, որ այդ երկիրը Չինաստանի հետ հարևան երկիր է։ Ղրղզստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կօգնեն խորացնել նաև Չինաստանի հետ կապը»,- նշեց Քերոբյանը։
Այսօրվա միջկառավարական նիստը Վահան Քերոբյանը պատմական համարեց՝ հայ-ղըրղզական առևտրային տնտեսական հարաբերություններում։
«Մենք պատրաստվում ենք համագործակցել նաև կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիանների ու մի շարք այլ ոլորտներում։ Բավական մեծ անելիքների ցանկ ունենք։ Որոշ հարցերի շուրջ անգամ պայմանավորվածություններ ունենք»,- նշեց նախարարը։
Քերոբյանը կարծում է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական կապերը պետք է ավելանան։ Ըստ նրա` դրա համար կա մեծ պոտենցիալ։
«Բելառուսի հետ մեր առևտրաշրջանառությունն այս տարի կհատի 100 մլն դոլարի շեմը, Ղազախստանի հետ մեր փոխադարձ առևտուրը չի հատում 50 մլն դոլարի սահմանը, իսկ Ղրղզստանի հետ՝ 5 մլն դոլարի սահմանը։ ԵԱՏՄ-ն պետք է վերափոխվի ու դառնա բազմակողմ։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ կարևոր են, բայց մենք պետք է ակտիվացնենք և խորացնենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ այլ երկների հետ նույնպես»,- նշեց նախարարը։
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. Փաշինյան
Ի դեպ` Հայաստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են ավելացնել համագործակցությունը նաև կրթական ոլորտում։ Նախարարը նշեց, որ ղազախ գործընկերներն այցելել են «Թումո» կենտրոն ու շատ հավանել են այն։
«Նրանք հետաքրքված են իրենց երկրում այս կենտրոնի ներդրմամբ։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդ ծրագիրը իրականանա»,- ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Լրահոս
0