00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայե՛ր, վստահեք միայն ձեր ուժերին, երբեք մի՛ վստահեք մեծ պետություններին. Օլիվեր Բոլդուին

© Photo : Public domain / Unknown author / Oliver Baldwin in Armenian officer's uniform. Օլիվեր Բոլդուինը հայկական բանակում
 Օլիվեր Բոլդուինը հայկական բանակում - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ բրիտանացիները Հարավային Կովկասում միշտ էլ պաշտպանել են Ադրբեջանի շահերը, բայց քչերն են տեղյակ, որ ավելի քան 100 տարի առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետի որդին թուրքերի դեմ կռվել է որպես հայկական բանակի սպա։
Օլիվեր Բոլդուինը, որի գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կայացավ հինգշաբթի օրը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին է և Հայաստան էր եկել Առաջին հանրապետության օրոք՝ 1920 թվականին։ Առիթը՝ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հետ հանդիպումն էր Եգիպտոսում։ Խատիսյանը, որը շրջում էր տարբեր երկրներով՝ փորձելով աջակցություն ստանալ թուրքերի դեմ պատերազմում, խորհուրդ է տվել Օլիվեր Բոլդուինին օգնել հայկական նորակազմ բանակին։ Ահա այսպես Մեծ Բրիտանիայի վարչապետի որդին որպես հրետանավորների հրահանգիչ սկսել է ծառայել Հայկական առաջին հանրապետության բանակում։ Բանակ, որի վիճակն անմխիթար էր, եթե ոչ օրհասական։
Օլիվեր Բոլդուինը փաստում է. «Հարկ է նշել, որ քեմալական հարձակմանը դիմակայելու նպատակով կազմավորված այս բանակը ձախողեց ոչ թե քաջության պակասի պատճառով, այլ հանգամանքների բերումով։ Հայ ժողովուրդն ակնհայտորեն բաժանված էր երկու հատվածի՝ նրանք, ովքեր երկար ժամանակ ապրել էին ռուսական տիրապետության տակ և հետևաբար թուրքերից վախենալու պատճառներ չունեին, և կոտորածների պայմաններում ապրածներն ու սերնդեսերունդ թուրքական տիրապետության տակ տառապածները։ Ուստի ակնհայտ էր, որ թուրքերի դեմ ավելի լավ էին կռվում նրանց ատողները, քան մեծամասնություն կազմող մյուսները, որոնք խաղաղություն էին տենչում, չունեին անկախանալու մեծ ձգտում և հիշում էին այն երջանիկ օրերը, երբ գահակալում էր Նիկոլայը, և հացն էժան էր ու սպիտակ»։
Օլիվեր Բոլդուին. «Հայե′ր, վստահեք միայն ձե′ր ուժերին»
Օլիվեր Բոլդուինի ծառայությունը բավական կարճ տևեց. ընդամենը մի քանի շաբաթից Կարմիր բանակը մտավ Երևան, բրիտանացին հրաժարվեց հեռանալ Հայաստանից, և բոլշևիկները նրան ձերբակալեցին ու բանտարկեցին։ Իր գրքում Բոլդուինը խոստովանում է. «Ես դառնությամբ տեսա 1920 թվականի դեկտեմբերի 2-ի բոլշևիկյան գրավումը»։ Միայն 1921 թվականի փետրվարյան ապստամբությունից հետո նա լքեց Հայաստանը, սակայն թուրքերը, որոնք արդեն բռնազավթել էին Կարսը, բռնեցին Մեծ Բրիտանիայի վարչապետի որդուն և բանտ նետեցին, որտեղ նա անցկացրեց կես տարի և ազատ արձակվեց միայն Բրիտանիայի կառավարության միջամտությունից հետո։
Վերադառնալով Լոնդոն` Օլիվեր Բոլդուինն ընտրվեց Բրիտանիայի պառլամենտի անդամ և շարունակեց պաշտպանել հայերի իրավունքները՝ նույնիսկ հակադրվելով վարչապետ հորը, որը որպես Պահպանողական կուսակցության առաջնորդ սկզբում ջանքեր էր գործադրում, որպեսզի Անգլիան հայերին վերադարձնի նրանցից յուրացրած 50 միլիոն ոսկին, բայց կրկին վարչապետ դառնալուց հետո լրիվ փոխեց դիրքորոշումը և իսպառ մոռացավ հայերին տված խոստումները։ Օլիվեր Բոլդուինի արձագանքը միանշանակ էր. «Իմ երկիրը դավաճանեց Հայաստանին և լքեց հայերին»։
Անցան տարիներ, բայց Օլիվեր Բոլդուինը երբեք չմոռացավ Հայաստանն ու հայերին։ 1928 թվականի մայիսի 28-ին Փարիզում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայկական առաջին հանրապետության կազմավորման տասնամյակին, նա ասաց. «Երբ քիչ առաջ հայ ժողովրդական երգերը լսեցի, ինձ Հայաստանի մեջ կարծեցի։ Մտքիս առջև պատկերացան Նախիջևանը, Դիլիջանը և ամբողջ Հայաստանը, որն այնքա՜ն եմ սիրում։ Այսօր, այս հանդիսավոր առիթով գլխավորը, որ պիտի ասեմ ձեզ, հետևյալն է. երբե՛ք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին և խոստումներին։ Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին. Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին. նրանք անոթի մեռնում են, և ոչ ոք չի մտածում նրանց մասին»։
Ի դեպ, սեփական երկրի նկատմամբ քննադատական վերաբերմունքով է ներծծված Օլիվեր Բոլդուինի ողջ գիրքը, որը գրված է մոտ մեկ դար առաջ և կոչվում է «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն»։ Ահա ընդամենը մեկ օրինակ։ Հեղինակը փաստում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը պաշտոնավարում էր հայ-թուրքական պատերազմի, նաև հայ և հույն խաղաղ բնակիչների կոտորածների ժամանակ։ Բոլդուինը գրում է. «Ապշեցուցիչ է` լորդ Քերզոնի խոսքերը, թե` ես եմ կերտել Հայաստանի անկախությունը և միշտ կանգնած եմ լինելու նրա կողքին, շրջանառվում էին Հայաստանով մեկ»։
Համաձայնե՛ք, այսօր առանձնապես հրատապ են Օլիվեր Բոլդուինի խոսքերը. «Վստահեք միայն ձե՛ր ուժին, ձեր զավակներին և ձեր թոռներին։ Նրանք են միայն, որ եռագույն դրոշակը դարձյալ պիտի դնեն Արարատի վրա։ Հայե՛ր, եթե վստահեք միայն սեփական ուժերին, այն ժամանակ կհավատամ, որ կարող եք հաջողել…»։
Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
Կարևորում ենք Բրիտանիայի հետ համագործակցության խորացումը. Փաշինյանը շնորհավորել է Սունակին
Լրահոս
0