Հյուրանոցների գները շարունակում են աճել. սննդամթերքը թանկացել է 0.3%–ով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում ամենաշատը թանկացել է հացը, վերջին 1 ամսում` բանջարեղենը։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ–ի հոկտեմբերի գնաճի ցուցանիշերը, որոնց համաձայն` վերջին 1 տարում 2021–ի հոկտեմբերի համեմատ կյանքը Հայաստանում թանկացել է 9.5 տոկոսով, իսկ վերջին 1 ամսվա ընթացքում` 0.3-ով։
Ընդ որում` մեկ տարվա կտրվածքով ամենից շատ թանկացել է սնունդը, մասնավորապես` հացն ու ձավարեղենը (18,6 %), միսը (12.3 %), կաթնամթերքն ու ձուն (10.4 %)։
Թանկացել են նաև հանգստի ու մշակույթի ծառայությունները (14.1 %), ռեստորաններն ու հյուրանոցները (9.3 %), ինչը , ըստ ամենայնի, պայմանավորված է Հայաստան տեղափոխված մեծ թվով ռուսաստանցիների առաջ բերած պահանջարկով։
Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան
Ի դեպ, դատելով պաշտոնական վիճակագրության ցուցանիշներից` ռեստորանային, հյուրանոցային ծառայությունների թանկացումը շարունակվել է նաև հոկտեմբերին։ Գները մեկ ամսում ավելացել են 0.7 տոկոսով, հանգստի ու մշակույթի ոլորտներում 0.4 տոկոս թանկացում է գրանցվել։
Մեկամսյա ընդհանուր գնաճը հոկտեմբերին կազմել է 0.3 տոկոս։ Թանկացումն ամենաշատը նկատվել է հագուստի ու կոշիկի շուկայում (1.5 %)` թերևս աշնանային սեզոնայնությամբ պայմանավորված։
Սննդամթերքից ամենաշատը թանկացել է բանջարեղենը (4.5 %), իսկ միրգը, ընդհակառակը, էժանացել է 3.6 տոկոսով։
Թվերն աճում են. ՀՀ առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ
Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին անփոփոխ են մնացել մսի ու ձկան գները։ Հացը թանկացել է 0.3, կաթնամթերքը` 1.1, շաքարավազը` 1.5 տոկոսով։
Կապի ծառայությունների ու կրթության արժեքը չի փոխվել, տրանսպորտը 0.1 տոկոսով էժանացել է։
Հայաստանյան ֆենոմեն. տնտեսության «աննախադեպ» աճն ուղեկցվում է աննախադեպ աղքատացմամբ
Լրահոս
0