https://armeniasputnik.am/20221104/mipy-baqvic-veradardzats-gerineri-veraberjal-artahert-zekujc-knerkajacni-50870721.html
ՄԻՊ–ը Բաքվից վերադարձած գերիների վերաբերյալ արտահերթ զեկույց կներկայացնի
ՄԻՊ–ը Բաքվից վերադարձած գերիների վերաբերյալ արտահերթ զեկույց կներկայացնի
ՄԻՊ գրասենյակն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու առումով։ 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T16:31+0400
2022-11-04T16:31+0400
2022-11-04T16:40+0400
հհ միպ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49449073_0:56:1600:956_1920x0_80_0_0_ae139b2fde5223dc5ed4de02300c107c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բաքվից վերադարձած գերիների հարցազրույցների արդյունքներով արտահերթ զեկույց կներկայացնի։ Այս մասին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:Նրա խոսքով` ՄԻՊ գրասենյակը ակտիվ կապի մեջ է ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու առումով։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդպիսով հնարավոր կլինի վերջիվերջո վերադարձնել Բաքվում պահվող տղաներին։Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներինԳրիգորյանը շեշտեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքներն ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավվածություն ունեն բանակցությունների գործընթացում:Նա հաստատեց, որ բացի հաստատված գերիներից Ադրբեջանում կան նաև բռնի անհետացած անձինք, որոնց՝ ադրբեջանական իշխանությունների ձեռքում հայտնվելու փաստի վերաբերյալ բավարար ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը ժխտում է նրանց գտնվելն իր մոտ:Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին«Կա այս անձանց բավական մեծ խումբ, որոնց ընտանիքների հետ նույնպես աշխատում ենք, և նրանց աջակցում ենք ՄԱԿ-ի տարբեր կոմիտեներ անհատական դիմում-բողոքներ ներկայացնելու առումով: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայատյաց ու պատերազմ հրահրող քաղաքականությունը, ինչն ավելի է դժվարացնում մեր և տարբեր միջազգային կառույցների աշխատանքները»,– նշեց Գրիգորյանը:Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49449073_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d4137b93f0a21b95c5c9514117e5394d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հհ միպ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ՄԻՊ–ը Բաքվից վերադարձած գերիների վերաբերյալ արտահերթ զեկույց կներկայացնի
16:31 04.11.2022 (Թարմացված է: 16:40 04.11.2022) ՄԻՊ գրասենյակն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու առումով։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բաքվից վերադարձած գերիների հարցազրույցների արդյունքներով արտահերթ զեկույց կներկայացնի։ Այս մասին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:
«Տեղյակ եք, որ 17 անձ վերադարձել է, բայց այս պահին ցավալի է, որ Անդրբեջանում ունենք 33 գերի՝ մեծ մասամբ Շիրակի մարզից: Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց, որտեղ կլինեն վերադարձած 17 ռազմագերու հետ մեր անհատական հարցազրույցների արդյունքները` Ադրբեջանում հայատյացության օրինակներով: Զեկույցը կներկայացվի միջազգային լայն հանրությանը: Այս աշխատանքերը չպետք է կանգնեն»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՄԻՊ գրասենյակը ակտիվ կապի մեջ է ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու առումով։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդպիսով հնարավոր կլինի վերջիվերջո վերադարձնել Բաքվում պահվող տղաներին։
Գրիգորյանը շեշտեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքներն ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավվածություն ունեն բանակցությունների գործընթացում:
«Այս պահին հոգում ենք գրեթե բոլոր ընտանիքների կարիքները՝ սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլն: Զուգահեռաբար մենք փորձում ենք կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ աջակցության, փոխհատուցումների կամ այլ ծրագրերի մասով»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը։
Նա հաստատեց, որ բացի հաստատված գերիներից Ադրբեջանում կան նաև բռնի անհետացած անձինք, որոնց՝ ադրբեջանական իշխանությունների ձեռքում հայտնվելու փաստի վերաբերյալ բավարար ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը ժխտում է նրանց գտնվելն իր մոտ:
«Կա այս անձանց բավական մեծ խումբ, որոնց ընտանիքների հետ նույնպես աշխատում ենք, և նրանց աջակցում ենք ՄԱԿ-ի տարբեր կոմիտեներ անհատական դիմում-բողոքներ ներկայացնելու առումով: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայատյաց ու պատերազմ հրահրող քաղաքականությունը, ինչն ավելի է դժվարացնում մեր և տարբեր միջազգային կառույցների աշխատանքները»,– նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: