00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեգենդներ, ծույլ հայեր և հետաքրքրասեր ռուսներ, կամ ինչպես զբոսաշրջիկներին Հայաստան բերել

Բաժանորդագրվել
Լիլիթ Խաչատուրյանը պատմել է՝ ինչպես է ընտրում ճանապարհորդության ուղղությունները, ինչով են տարբերվում հայ զբոսաշրջիկները մյուսներից, ինչ վերցնել սար գնալիս և բազում այլ բաներ:
Հայաստանը կարող է օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավել հին լեգենդների հետ կապված վայրերով, սակայն դրա համար անհրաժեշտ է ճիշտ մարքեթինգային քայլեր մշակել ու գեղեցիկ «փաթեթավորել» զբոսաշրջային ապրանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճանապարհորդող բլոգեր Լիլիթ Խաչատրյանը։
Ամեն անգամ թշնամու ագրեսիայից չի կարող մեր կյանքը կանգնել. Պօղոսեանը` զբոսաշրջության մասին
Հայաստանում բլոգերները հնարավորություն ունեն ոչ միայն անվճար ճանապարհորդելու և դրանով գումար վաստակելու, այլև շփվելու տեղի բնակիչների հետ, որոնք հաճույքով տարբեր պատմություններ և գունագեղ լեգենդներ կպատմեն: Իսկ դրանք Հայաստանում շատ են։ Բայց զբոսաշրջիկների ներգրավման միասնական հայեցակարգ չկա։ Տեղական ընկերությունները հիմնականում կենտրոնացած չեն թիրախային լսարանի վրա, ընդ որում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին:
«Ուղղություն ընտրելիս ես առաջին հերթին գնում եմ լեգենդների հետևից։ Ինձ հետաքրքրում են պատմություններ և վայրեր, որոնք դեռ չեն բացահայտվել: Այդ իսկ պատճառով տեղացիները հաճախ են կապվում ինձ հետ, հրավիրում պատմելու իրենց պատմությունները։ Ի դեպ` դրանք հիմնականում ողբերգական ավարտով սիրո մասին պատմություններ են»,–նշեց Լիլիթը։
Նա նշեց, որ վերջին շրջանում ռուսաստանցի զբոսաշրջիկների հաճախ կարելի է հանդիպել Արագած լեռան վրա և Ազատի կիրճում։ Բլոգերի դիտարկումների համաձայն` նրանք այցելում են նույնիսկ ամենաքիչ տարածված վայրեր։ Ըստ Լիլիթի` ռուսները տպավորվում են ոչ միայն հայկական հյուրընկալությամբ, այլև անվտանգության բարձր մակարդակով։ Ռուս հյուրերը Լիլիթին խոստովանել են, որ ուր էլ կորչեն, միշտ կան մարդիկ, որոնք կօգնեն, և դա կանեն անշահախնդիր կերպով։
Իսկ ինչ վերաբերում է տեղի ճանապարհորդներին, մեր զրուցակիցը կարծում է, որ նրանք ավելի զգույշ են, պակաս հետաքրքրասեր և բավականին ծույլ։ Հայերը նախընտրում են պասիվ հանգիստը հայտնի վայրերում։ Հաճախ նրանք նույնիսկ հյուրանոցից դուրս չեն գալիս։
«Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ճամփորդությունների մշակույթը վերջին տասնամյակում է միայն սկսել զարգանալ։ Մենք կամաց-կամաց սկսում ենք հասկանալ, որ եթե կորչում ենք քաղաքում կամ անծանոթ տեղանքում, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա․ սկսում ենք ընտրել այնպիսի տուրեր, որոնք այնքան էլ տարածված չեն»,- նշեց նա։
Խաչատուրյանը վստահ է, որ ճամփորդությունների սիրահարները պետք է փորձեն սար բարձրանալ։ Նրա համոզմամբ՝ բարձունքների նվաճումը նոր հորիզոններ է բացում և խաղաղություն է բերում։ Ինքը՝ Լիլիթը, արդեն բարձրացել է Խուստուփ, Աժդահակ, Արագած և նույնիսկ Արարատ։ Ավելին` սովորել է տարբերել պրոֆեսիոնալ սար բարձրացողներին սիրողական զբոսաշրջիկներից։
«Պրոֆեսիոնալները սենդվիչներով լի մեծ ուսապարկով սար չեն գնում։ Մենք չոր սնունդ ենք վերցնում՝ ընկուզեղեն, չրեր և այլն: Նույնիսկ հագուստից կարելի է հասկանալ, թե ով է լեռնագնացության առաջին քայլերն անում», - ասաց բլոգերը:
Հայաստանի ազգային ավիափոխադրողը մտադիր է դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթներ առաջարկել
«Պարտադիր ծրագրից» Լիլիթը խորհուրդ է տալիս բարձրանալ Արագած, Աժդահակ և Խուստուփ, լինել Գորիսի երկրագիտական թանգարանում, Բակունցի տուն-թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես նաև Մատենադարանում: Քաղաքներից չպետք է բաց թողնել Գյումրին, Վանաձորը և Գորիսը, իսկ Երևանում խորհուրդ է տալիս զբոսնել Կոնդ թաղամասում և հայտնի «Պոնչիկանոց» այցելել։
Հետաքրքիր է, որ քաղաքներից յուրաքանչյուրը Լիլիթի մոտ հստակ ասոցիացիաներ է ծնում։

«Գյումրին ինձ համար տարեց իմաստուն տղամարդ է, որն անեկդոտներ է պատմում, Վանաձորը երիտասարդ ռոքեր է, իսկ Գորիսը գորգագործությամբ զբաղվող կին է։ Այս քաղաքները հատուկ էներգետիկա ունեն», - ասում է նա։

Իսկ որպես լայֆհաք` բլոգերը խորհուրդ է տալիս գունավոր հագուստ և գեղեցիկ աքսեսուարներ վերցնել, որ լուսանկարները հնարավորինս գրավիչ լինեն և սոցցանցերում շատ լայքեր հավաքեն։
Նշենք, որ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 միլիոն 240 հազար զբոսաշրջիկ, որոնց գրեթե կեսը Ռուսաստանից են։ Այցելուների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում՝ Իրանը, ապա ԱՄՆ-ն ու Գերմանիան են։
Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականին
Հիշեցնենք` 2019 թվականին Հայաստան են եկել ռեկորդային թվով այցելուներ ՝ 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ ։ 2020 թվականին այցելուների թիվը եղել է 375 հազար 216, իսկ 2021 թվականին ՝ 870 հազար 308 ։
Ռուսաստանը հաստատուն կերպով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի զբոսաշրջային այցելությունների ցուցանիշով։ Փորձագետները կանխատեսում են, որ Հայաստանը կկարողանա վերականգնել 2019 թվականի ցուցանիշները 2023 թվականին։
Լրահոս
0