https://armeniasputnik.am/20221105/ukrainajum-anjatvel-e-starlink-arbanjakajin-interneti-1300-terminal-50902771.html
Ուկրաինայում անջատվել է Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ
Ուկրաինայում անջատվել է Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ
Արբանյակներն Ուկրաինայում կապի աղբույր են ծառայում անգամ այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի պատճառով բջջային և ինտերնետային ցանցերը խափանվում են։ 05.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-05T12:44+0400
2022-11-05T12:44+0400
2022-11-05T13:22+0400
իլոն մասկ
արբանյակ
ինտերնետ
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/05/50902987_0:96:1600:996_1920x0_80_0_0_a1da7e38e60b725619ffce9c04ec840f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում անջատվել է SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ` սպասարկման վարձը չտալու համար։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը։Այս արբանյակները, կարելի է ասել, կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ Դրանք որպես կապի աղբույր են ծառայում անգամ այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի պատճառով բջջային և ինտերնետային ցանցերը խափանվում են։Ավելի վաղ SpaceX-ը դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։Twitter-ից աշխարհով մեկ ստեր են ժայթքում․ Բայդեն«Գրողը տանի... Չնայած Starlink-ը շարունակում է գումար կորցնել, մենք պարզապես կշարունակենք անհատույց ֆինանսավորել Ուկրաինայի կառավարությանը»,– գրել էր Իլոն Մասկը Twitter-ում։«Starlink»–ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհով լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար։ Մասկի «SpaceX» ընկերությունը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2.3 հազար «Starlink» արբանյակներ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/05/50902987_0:0:1600:1200_1920x0_80_0_0_32ef083761e4fba3d03a81b0cd1d65f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իլոն մասկ, արբանյակ, ինտերնետ, ուկրաինա
իլոն մասկ, արբանյակ, ինտերնետ, ուկրաինա
Ուկրաինայում անջատվել է Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ
12:44 05.11.2022 (Թարմացված է: 13:22 05.11.2022) Արբանյակներն Ուկրաինայում կապի աղբույր են ծառայում անգամ այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի պատճառով բջջային և ինտերնետային ցանցերը խափանվում են։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում անջատվել է SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ` սպասարկման վարձը չտալու համար։ Տեղեկությունը հայտնում է
CNN-ը։
Նշենք, որ Ուկրաինայում մոտ 25 հազար տերմինալ կա, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական կազմում է 2500-4500 ԱՄՆ դոլար։
Այս արբանյակները, կարելի է ասել, կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ Դրանք որպես կապի աղբույր են ծառայում անգամ այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի պատճառով բջջային և ինտերնետային ցանցերը խափանվում են։
Ավելի վաղ SpaceX-ը դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։
«Գրողը տանի... Չնայած Starlink-ը շարունակում է գումար կորցնել, մենք պարզապես կշարունակենք անհատույց ֆինանսավորել Ուկրաինայի կառավարությանը»,– գրել էր Իլոն Մասկը Twitter-ում։
«Starlink»–ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհով լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար։ Մասկի «SpaceX» ընկերությունը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2.3 հազար «Starlink» արբանյակներ։