Գեղարքունիքի և Արագածոտնի որոշ հատվածներում ձյուն է տեղում

Ձյուն - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2022
Ձյուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չնայած որ ձյուն է տեղում` ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում։
«Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում առաջին ձյունն էր տեղացել։
Լրահոս
0