00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում. Վայոց Ձորի մարզպետ

© Sputnik / Nelli DanielyanՋերմուկ
Ջերմուկ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ջերմուկի ճոպանուղին չի գործում, քանի որ հրետանակոծության ժամանակ այն ամբողջությամբ վնասվել է։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, բայց հավելեց, որ դա միայն իր տեղեկություններով է, ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, որ հակառակորդի ստորաբաժանումները, կորուստներ տալով, հետ են քաշվել։
«Ներկա դրությամբ Ջերմուկում ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը»,– ասել էր նա։
Լրագրողների հարցին, թե պատերազմական օրերին Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել` մարզպետը չպատասխանեց, հորդորելով այս հարցով դիմել Հայաստանի պաշտպանության նախարարություն։
«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն։ Եթե ԳՇ պետը ասել է՝ գնացել են... Ջերմուկից ինչքան հնարավոր է տեսնել, մենք տեսնում ենք»,- ասաց Վայոց Ձորի մարզպետը։
Վայոց Ձորի մարզպետը տեղեկացրեց, որ Ջերմուկի ճոպանուղին այս պահին չի գործում, քանի որ հրետանակոծության ժամանակ այն ամբողջությամբ վնասվել է։
«Ըստ էության, վտանգ չկա ճոպանուղու աշխատանքի հետ կապված, բայց այն թշնամու անմիջական դիտարկման տակ է։ Այնպես որ` հարցը հարաբերական է։ Վտանգ կլինի, եթե քաղաքացին նստի ճոպանուղի, ու սկսվի հրետանակոծություն»,– ասաց նա։
Անդրադառնալով Վայոց Ձորի մարզում այս պահին տիրող իրավիճակին՝ մարզպետը նշեց, որ բնականոն կյանքը փոխվել է, բայց կամաց– կամաց վերականգնվում է։
Հակառակորդն իր առաջնագծից դեպի Հայաստան 130 ք/կմ և ավելի տարածք է օկուպացրել. ԳՇ պետ
«Տարհանվել էր քաղաքացիների գրեթե 70 տոկոսը։ Այս պահի դրությամբ` միայն 15-20 տոկոսը չեն վերադարձել, մնացածը եկել են, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջ ծավալով աշխատում են»,– վստահեցրեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է տուրիստական հոսքերին, ապա մարզպետը նշեց, որ հանգստացողներ կան, բայց ծանրաբեռնվածությունը նախկին 100 տոկոսի փոխարեն 40 տոկոս է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0