https://armeniasputnik.am/20221107/alievy-pvordzum-e-lgh-himnakhndrin-krvonakan-erang-haghvordel-hh-nakhagahy-iraqi-gvortsynkervojy-50974314.html
Ալիևը փորձում է ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ հաղորդել. ՀՀ նախագահը` Իրաքի գործընկերոջը
Ալիևը փորձում է ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ հաղորդել. ՀՀ նախագահը` Իրաքի գործընկերոջը
Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը վստահեցրել է, որ վերջին տարիներին հայ–իրաքյան առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T17:25+0400
2022-11-07T17:25+0400
2022-11-07T17:27+0400
վահագն խաչատուրյան
իրաք
նախագահ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/07/50972794_0:467:1333:1217_1920x0_80_0_0_6b838ca4dfeb9801d61b04aaecb6fc19.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպմանը շեշտել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտությանը փորձում է կրոնական երանգ հաղորդել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ նրանք հանդիպել են ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում։Խաչատուրյանը շեշտել է, որ այդ հակամարտությունը բացարձակապես առնչություն չունի կրոնի հետ,և սա պատմական իր բնօրրանում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքար է:ՀՀ նախագահը նաև նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը, և այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը շատ կարևոր է ՀՀ–ի համար:Իրաքի կառավարությունը կընդունի դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձըԻրաքի նախագահն էլ ընդգծել է` Իրաքում ապրող հայերը վայելում են իրենց երկրի իշխանությունների աջակցությունը, և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումները՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/07/50972794_0:463:1333:1463_1920x0_80_0_0_1c0fdf2ba706f2a742a8ac3ec32c93b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահագն խաչատուրյան, իրաք, նախագահ, հայաստան
վահագն խաչատուրյան, իրաք, նախագահ, հայաստան
Ալիևը փորձում է ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ հաղորդել. ՀՀ նախագահը` Իրաքի գործընկերոջը
17:25 07.11.2022 (Թարմացված է: 17:27 07.11.2022) Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը վստահեցրել է, որ վերջին տարիներին հայ–իրաքյան առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպմանը շեշտել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտությանը փորձում է կրոնական երանգ հաղորդել։ Տեղեկությունը հայտնում է
նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք հանդիպել են ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում։
«Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Նա մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի շրջանակում օրերս Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ»,– ասված է հաղորդագրությունում:
Խաչատուրյանը շեշտել է, որ այդ հակամարտությունը բացարձակապես առնչություն չունի կրոնի հետ,և սա պատմական իր բնօրրանում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքար է:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը, և այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը շատ կարևոր է ՀՀ–ի համար:
Իրաքի նախագահն էլ ընդգծել է` Իրաքում ապրող հայերը վայելում են իրենց երկրի իշխանությունների աջակցությունը, և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։
«Վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել»,– ասել է Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը։
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումները՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։