00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ

© Photo : Grigor YepremyanԳարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ
Գարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Գարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ հայ ժողովուրդը պետք է զինվի քաջությամբ ու տոկունությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսն Գարեգին Երկրորդն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ըստ հաղորդագրության` կաթողիկոսն այցելել է Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվել է Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։
«Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիք ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,–դիմելով ժողովրդին` ասել է կաթողիկոսը։
© Photo : Grigor YepremyanԳարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ
Католикос Гарегин Второй посетил Джермук - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Գարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ կաթողիկոսը վշտակցել է զոհվածների հարազատներին։
«Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք, մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–նշել է Գարեգին Երկրորդը։
© Photo : Grigor YepremyanԳարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ
Католикос Гарегин Второй посетил Джермук - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Գարեգին Երկրորդն այցելել է Ջերմուկ
Կաթողիկոսը հավատում է, որ Ջերմուկը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները:
Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, որտեղ կաթողիկոսը հանդիպել է բուժանձնակազմի հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
Լրահոս
0