https://armeniasputnik.am/20221107/hajastani-ev-rusastani-razmavarakan-ev-khvorqajin-shahern-yndhanur-en-kvopirkin-50966504.html
Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին
Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք անկեղծորեն աջակցում են Հայաստանին և Ռուսաստանին, հանդիսանում են երկու երկրները միավորող հոգևոր կորիզ։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T15:30+0400
2022-11-07T15:30+0400
2022-11-07T15:32+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
դեսպան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/02/47671498_0:84:1600:984_1920x0_80_0_0_deda3c6ffaebf658ca1ace8edd08657d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:Ռուսաստանը կոչով դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին. ՊեսկովՆա ընդգծել է, որ այդ շահերն ընդհանուր են։ Դեսպանը նշել է, որ չնայած այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, երկրների փոխգործակցությունն ավելի խորն ու բազմակողմանի է, ու դրանց արմատները գնում են դարերի խորքեր։Նրա խոսքով՝ դրանք այն մարդիկ են, որոնք միավորում են երկու երկրները և կազմում դրա հոգևոր կորիզը։Կոպիրկինը վստահ է, որ չնայած երկու երկրների առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, այդ կորիզը բավականաչափ ամուր է, որպեսզի երկկողմ հարաբերությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, և ժողովուրդները շարունակեն ապրել և գործել միասին՝ պահպանելով մշակութային և հոգևոր ընդհանուր ավանդույթները։Գործերը՝ PR-ի փոխարեն. դեսպանը բացատրել է Հայաստանում Ռուսաստանի գործելաոճըԴեսպանն ընդգծել է նաև համալսարանի դերը երկու երկրների հումանիտար և մշակութային զարգացման գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/02/47671498_88:0:1512:1068_1920x0_80_0_0_233bca4c991186692494d0790a6712a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, դեսպան
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, դեսպան
Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին
15:30 07.11.2022 (Թարմացված է: 15:32 07.11.2022) ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք անկեղծորեն աջակցում են Հայաստանին և Ռուսաստանին, հանդիսանում են երկու երկրները միավորող հոգևոր կորիզ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Նա ընդգծել է, որ այդ շահերն ընդհանուր են։ Դեսպանը նշել է, որ չնայած այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, երկրների փոխգործակցությունն ավելի խորն ու բազմակողմանի է, ու դրանց արմատները գնում են դարերի խորքեր։
«Շատ կարևոր է, որ այս դարերի ընթացքում հայկական և ռուսական կողմից միշտ եղել և մնում են մարդիկ, որոնք խորապես հոգ են տանում մեր հարաբերությունների մասին, որոնք անկեղծ սիրով են վերաբերվում մի կողմից Հայաստանին, հայ ժողովրդին, մյուս կողմից ` Ռուսաստանին, ռուս ժողովրդին», - ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ դրանք այն մարդիկ են, որոնք միավորում են երկու երկրները և կազմում դրա հոգևոր կորիզը։
Կոպիրկինը վստահ է, որ չնայած երկու երկրների առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, այդ կորիզը բավականաչափ ամուր է, որպեսզի երկկողմ հարաբերությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, և ժողովուրդները շարունակեն ապրել և գործել միասին՝ պահպանելով մշակութային և հոգևոր ընդհանուր ավանդույթները։
Դեսպանն ընդգծել է նաև համալսարանի դերը երկու երկրների հումանիտար և մշակութային զարգացման գործում։