00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վերադարձել է փողոց ու ակտիվացել «Ֆեյսբուքում». ի՞նչ է հուշում վարչապետի նոր PR-ը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Մասնագետի դիտարկմամբ` վարչապետի ու նրա կնոջ կիրառած PR տեխնոլոգիաներն իրականում ոչ թե մասնագիտական թիմի աշխատանքի, այլ ընտանեկան որոշումների արդյունք են։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերականգնել ժողովրդավարական ու հանրային լիդերի իր երբեմնի կերպարը։ Պետության ղեկավարի վերջին օրերի հանրային վարքագծի փոփոխությանն ու սոցիալական կայքերում նկատված ակտիվությանը հետևելով` նման եզրակացության է հանգել «Հայկական Փի Ար ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

«Պատերազմից հետո Փաշինյանի ակտիվ հանրային կերպարի նկատմամբ հանրային վերաբերմունքն ամբողջությամբ փոխվել էր։ 2018թ-ի նրա վարկանիշը, ինչպիսին Հայաստանում երևի թե որևէ մեկը չէր ունեցել, մի քանի տարվա մեջ ամբողջությամբ մսխվեց անհեռատես քաղաքականության պատճառով։ Հասարակության ընկալումներում 2018թ–ի լիդերի և այսօրվա վարչապետի կերպարները միախառնվել ու այլ ուղղությամբ են գնում։ Եվ այսօր կարծես նորից ակտիվացում է նկատվում, որով մարդկանց հույս ներշնչելու փորձ է արվում, որ, չնայած մեծաթիվ զոհերի, անվտանգային բազմաթիվ խնդիրների առկայությանը, երկրում ազատության բարձր մակարդակ կա, ու ամեն բան լավ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Փաշինյանը, որը 2020թ–ի պատերազմից հետո գրեթե դադարեցրել էր ֆեյսբուքյան հրապարակումները, միայն վերջին 3 օրերի ընթացքում 6 հրապարակում է արել։ Դրանցից 5-ը տեսանյութեր են` ընտանիքով երևանյան ծառատունկին մասնակցելու, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձանի բացմանը ներկա լինելու, Հյուսիսային պողոտայում զբոսնելու, մարդկանց հետ զրուցելու ու լուսանկարվելու մասին։ Կիրակի ուշ երեկոյան վարչապետն անգամ մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հաղթանակի մասին գրառում արեց։ Իսկ շաբաթ օրը` ծառատունկից հետո, կնոջ հետ այցելեց Երևանի Ամիրյան փողոցում գտնվող այն նույն սրճարանը, որտեղ բավական հաճախ նրան կարելի էր տեսնել 2018-19թթ–ին` հեղափոխության օրերին ու իշխանափոխությունից հետո։ Սակայն սրճարանի ու հարակից օբյեկտների աշխատակիցները չեն հիշում, որ 2020-ից հետո Փաշինյանին իրենց մոտ տեսած լինեն։
Այս ամենն ակամայից հիշեցնում են 2018-19թթ–ը կամ առնվազն 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում ձեռնարկված մի քանի նման փորձերը։
Բայց ուշադիր հետևորդների ու հատկապես մասնագետների, այդ թվում` մեր զրուցակից Աստղիկ Ավետիսյանի աչքից չի վրիպել մի շատ էական փաստ. որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, դա նախապես ծրագրված է, նրա անմիջական շրջակայքում չկան այնպիսի պատահական մարդիկ, որոնք կարող են վտանգ ներկայացնել։
«Բացառվում է, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեմ այս թեման». Խաչատուր Սուքիասյան
Եվ, այդուհանդերձ, երբ օրեր առաջ Փաշինյանը զբոսնում էր Հյուսիսային պողոտայով, «Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութում հստակ լսելի էր նրա հասցեին հնչած «դավաճա՛ն» բղավոցը։ Հատկանշական է, որ տեսանյութն ուղիղ եթեր չէր, հանրությանը ներկայացված տարբերակն արդեն մոնտաժված էր, և չնայած դրան` վարչապետի մամուլի ծառայությունն այդ դրվագը չէր հեռացրել։ «ՓԻ ԱՐ ասոցիացիայի» նախագահի գնահատմամբ` դա միտումնավոր է արվել Հայաստանում ժողովրդավարության բարձր աստիճանը հերթական անգամ ընդգծելու համար։
«Իր թիմը կարծում է` նման դրվագները վկայում են, որ վարչապետը կարող է հանգիստ քայլել քաղաքի կենտրոնում, որտեղ նաև այլակարծություն կա։ Բայց եթե ուշադիր նայեք տեսանյութը, կնկատեք, որ վարչապետի անմիջական հարևանությամբ բոլորը յուրայիններ են, իսկ բղավոցը բավական հեռվից է գալիս»,– ասում է Ավետիսյանը։
Չնայած հանդուրժողականության մթնոլորտ ներկայացնելու փորձերին, PR մասնագետի համոզմամբ, Փաշինյանն իրականում չի կարող այդպես հանգիստ շրջել փողոցում` անգամ 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանի` արդեն 2 տարի չդադարող ագրեսիայի ֆոնին հանրության լայն հատվածի մոտ ձևավորված տոտալ անտարբերության ներկա պայմաններում։
Այս պարագայում երկրի ղեկավարի վարկանիշը վերականգնելու կամ գոնե ավելի չնվազեցնելու համար մասնագետը Փաշինյանի PR թիմին խորհուրդ է տալիս ոչ թե ակտիվացման, այլ հակառակը` լռության տեխնոլոգիան կիրառել, ընդ որում` ոչ միայն վարչապետի, այլև նրա կնոջ համար։ Բացի այդ, նրա դիտարկմամբ, վարչապետի ու նրա կնոջ կիրառած PR տեխնոլոգիաներն իրականում ոչ թե մասնագիտական թիմի աշխատանքի, այլ «ընտանեկան որոշումների» արդյունք են։
«Ընտանիքում քննարկման արդյունքում որոշում է կայացվում անել այս կամ այն քայլը, որովհետև իշխանության այսքան տարիների ընթացքում ես չեմ տեսել գեթ մեկ պրոֆեսիոնալ բան, որը կարելի էր անել։ Ես կարծում եմ, որ ուղղակի հասկանալով հանրային անկումային տրամադրությունները` իրենք մտածել են` իսկ ինչո՞ւ ոչ, եթե կարելի է հասարակության մեջ մտնել ու իմիտացիա ստեղծել, որ ամեն ինչ կարգին է»,– կարծում է մասնագետը։
Ի դեպ, վարչապետ Փաշինյանի վերջին մամուլի քարտուղարը` Մանե Գևորգյանն այդ աշխատանքից ազատվել է 2021թ–ի նոյեմբերի 9-ին, և ՀՀ վարչապետն արդեն 1 տարի մամուլի խոսնակ չունի։ Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ խոսնակի բացակայությունը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ իրականում այն, ինչ պետք է հնչի մամուլի խոսնակի շուրթերից, Փաշինյանն ինքն է ասում։ Հետևաբար հանրային լսարանի առաջ ակտիվանալու որոշումն էլ հենց անձամբ իրենն է, չի բացառվում, որ ընտանիքի անդամների ու քաղաքական ոչ մասնագետ խորհրդատուների առաջարկով։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի վերջին դեմ առ դեմ հանդիպումը լրագրողների հետ տեղի է ունեցել 2020թ–ի հունվարի 25-ին` պատերազմից 8 ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ պաշտոնապես կորոնավիրուս չէր հայտնաբերվել։
Դրանից հետո հարցերը վարչապետին ներկայացվել են գրավոր, ընթերցվել Հանրային հեռուստաընկերության մեկնաբանի կողմից։
Եթե Փաշինյանի դիրքերը թուլանան, ՔՊ-ում իրար կհոշոտեն․ քաղաքագետ
Լրահոս
0