00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանազատման հետևանքով ՀՀ–ն դժվար թե պահպանի 29.8 հազար քառակուսի կմ-ն. Վարդան Հակոբյան

Սահմանազատման հետևանքով ՀՀ–ն դժվար թե պահպանի 29.8 հազար քառակուսի կմ-ն. Վարդան Հակոբյան
Բաժանորդագրվել
Հակոբյանը վստահեցնում է, որ մասնագիտական սահմանազատումը տարիների հարց է, և այս դեպքում արագ կատարվող սահմանազատման աշխատանքները Հայաստանի համար չեն կարող որևէ կերպ շահեկան լինեն։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված հարցերի արագ լուծումը ենթադրում է ադրբեջանական կողմի պահանջների արագ իրականացում և ընդունում։ Այս կարծիքին է Հայ-վրացական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ են մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ և նախքան դա ավարտել դելիմիտացիայի աշխատանքները։
Ի տարբերություն հայ-վրացական սահմանային առկա վեճերին, Հակոբյանի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին խնդիրներն անհամեմատ շատ են։
Վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք սահմանազատում կատարելու․ ԱԳ փոխնախարար
«Դեռ խորհրդային տարիներին են սահմանային հարցերով մեծ խնդիրներ եղել։ Ականատես ենք եղել բազմաթիվ ու մշտական սահմանային վեճերի։ Նույնիսկ այն ժամանակ Վլադիմիր Մովսիսյանին (այդ ժամանակ՝ Կոմկուսի կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչ - խմբ.) արոտավայրերի բաժանման վերաբերյալ քննարկումների ժամանակ քիչ է մնացել ծեծելով ադրբեջանցի պաշտոնյաները սպանեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Սահմանազատման հարցի շատ արագ լուծումը, նրա խոսքով, հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով, հաշվի չառնելով մի շարք այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության տնտեսական, ոռոգման ջրի հարցերը, արոտավայրերի հարցերը։
«Այդպես էլ է արվել, և բազմաթիվ պետությունների սահմանն ուղղակի դրած՝ քանոնով գծած է` անտեսելով հարցը` թե ում ինչ տարածքներ եմ մնացել։ Սակայն լուրջ հետազոտություն է պետք, մանավանդ բլուրներով, արոտավայրերով տարածքներում»,–ասաց նա։
Հակոբյանը վստահեցնում է, որ մասնագիտական սահմանազատումը տարիների հարց է, և այս դեպքում արագ կատարվող սահմանազատման աշխատանքները Հայաստանի համար չեն կարող որևէ կերպ շահեկան լինեն։ ՀՀ իշխանությունների նկատմամբ, ըստ Հակոբյանի, կա ճնշում հարցն արագացնելու և Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով խնդիրը լուծելու համար։
«Դատելով թե՛ Ալիևի, թե՛ մյուս ադրբեջանցի պաշտոնյաների ելույթներից, մենք տեսնում ենք, որ իրենք նույնիսկ ամենաօպտիմալ խորհրդային տարածքներով չեն բավարարվում, այլ նաև որոշակի պահանջներ ունեն, գնում են մինչև 17-18–րդ դար, որով Հայաստանի հարավային մասում` Նախիջևանի և Զանգեզուրի հետ կապված, մեզ համար սարսափելի պատկեր է։ Սահմանազատումը չի կարող պատմական հարցերը որպես հիմք վերցնել, որովհետև դա երբեք լուծում չի ունենում։ Այդ տեսակ հարցերը լուծվում են միայն պատերազմների միջոցով»,– նշեց սահմանային հարցերով հանձնաժողովի նախկին անդամը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին. Լավրով
Հակոբյանը կասկածում է, որ սահմանազատման հետևանքով ՀՀ–ն կկարողանա պահպանել 29.8 հազար կիլոմետր քառակուսին։ Իսկ կորուստները, ըստ Հակոբյանի, կարող են լինել ռազմավարական նշանակության տարածքներ։ Եվ այս իրավիճակում, քանի դեռ նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում է, փորձելու են ՀՀ-ին ճնշման միջոցով անընդհատ ավելին ստանալ։
Ամփոփելով խոսքը` նախկին հյուպատոսը նշեց` իշխանությունները կգնան արագ սահմանազատում իրականացնելու ճանապարհով, քանի որ որդեգրել են սկզբունք, որ կարևոր չէ, թե ինչպես կանցնեն ՀՀ սահմանները, կարևորը նորմալ հարաբերություններ լինեն, հակառակորդի հետ սահմանը գծվի, տարածքային ամբողջությունը ճանաչվի և Հայաստանը «ծլի ու ծաղկի»։
Լրահոս
0