00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:29
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստարտափները մեծ հարված են ստանում դոլարի անկումից. մասնագետները շարունակում են բողոքել

© Sputnik / Aram NersesyanՏՏ ընկերությունների ղեկավարներ
ՏՏ ընկերությունների ղեկավարներ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
ՏՏ ընկերությունների ղեկավարներ
Բաժանորդագրվել
Խնդրի պատճառով ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունները սկսում են այլ շուկաներ դիտարկել, որպեսզի հասկանան, թե որտեղ կարելի է գործունեություն ծավալել, որտեղ են ավելի լավ պայմաններ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Արտարժույթի արժեզրկումը հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների վրա կտրուկ և վատ ազդեցություն է ունենում։ ՏՏ ընկերությունների ղեկավարներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրին իրենց մտահոգությունները։
«Esterox» ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյանն ընդգծեց, որ մինչ արտարժույթի արժեզրկումը և դրանից բխող խնդիրների առաջացումը ընկերությունը մեծացնելու, ՀՀ տարբեր քաղաքներում նոր մասնաճյուղեր բացելու, աշխատանքներում սկսնակ մասնագետների ներգրավելու հնարավորություն կար։ Այսօր արդեն ընկերությունները ստիպված են պաշտպանողական վիճակի անցում կատարել։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ադամյան
Учредитель-директор компании Esterox Армен Адамян во время пресс-конференции на тему Ущерб и риски ИТ-сектора на фоне девальвации доллара (7 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Արմեն Ադամյան
«Խնդրի պատճառով սկսում ենք այլ շուկաներ դիտարկել, որպեսզի հասկանանք, թե որտեղ կարելի է գործունեությունը ծավալել, որտեղ են ավելի լավ պայմաններ։ Վստահ եմ` այս ամենը թուլացնում է մեր տնտեսությունը։ Այսօր կան ընկերություններ, որոնք կանգնած են փակման եզրին, մի մասն էլ պահուստների շնորհիվ է առաջ շարժվում։ Եթե այս ամենը երկար տևի, տնտեսությանը նույնպես կարող է մեծ վնասներ տալ, խնդիրներ կլինեն նաև նոր մասնագետներ պատրաստելու հարցում»,– ասաց Ադամյանը։
«Smart click» և «Viral Mango» ընկերության հիմնադիր Ռեմ Դարբինյանը շեշտեց, որ ստարտափների էկոսիստեմ ստեղծելու դեպքում ոլորտի մասնագետին անհրաժեշտ է աճելու հաշվին անընդհատ գումարներ ներգրավել։
«Ստարտափների ղեկավարները վենչուրային ներդրողներից գումարներ են ներգրավում, որպեսզի աճ ցույց տան և իրենց հերիքի 1-2 տարի առաջ գնալու համար։ Ստացվում է, որ ստարտափները հաշվարկել էին, որ այդ ընթացքում կարող են առաջ շարժվել։ Խնդիրն այն է, որ դոլարի 25 տոկոս անկման պատճառով այդ ընկերությունների աշխատավարձերի ֆոնդը կրճատվում է։ Այս ամենի պատճառով այդ ստարտափները կա՛մ կփակվեն, կա՛մ նրանցգինը շուկայում կընկնի»,– ասաց Դարբինյանը։
© Sputnik / Aram NersesyanՌեմ Դարբինյան
Основатель компаний Smart click и Viral Mango Рем Дарбинян во время пресс-конференции на тему Ущерб и риски ИТ-сектора на фоне девальвации доллара (7 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Ռեմ Դարբինյան
Նրա խոսքով` դոլարի արժեզրկման պատճառով հայաստանյան տեխնոլոգիական ստարտափներն առաջիկա տարիներին շատ մեծ հարված կստանան։
«DataArt Հայաստան» ընկերության հիմնադիր Արսեն Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ խնդրի վերաբերյալ իրենք արդեն մոտ 5 ամիս է` բողոքում են, սակայն այդ ընթացքում պատկան մարմինները ոչինչ չեն անում։Նրա պնդմամբ` իրենց բարձրաձայնած հարցին լուծում չի տրվում, և իրենք կանգնած են բավականին լուրջ խնդրի առաջ։
«Այս ընթացքում իրավիճակը բավականին փոխվել է, բայց դեպի վատը։ Որոշ չափով հենց այս ոլորտի շնորհիվ է ՀՀ–ում տնտեսական աճ գրանցվել։ Եթե Հայաստանը բրենդավորված չլիներ որպես ՏՏ երկիր, այսօր Ռուսաստանից, Ուկրաինայից կամ Բելառուսից ռելոկացված ընկերություններ չէինք ունենա»,– ասաց Բաղդասարյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրսեն Բաղդասարյան
Директор компании DataArt Арсен Багдасарян во время пресс-конференции на тему Ущерб и риски ИТ-сектора на фоне девальвации доллара (7 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Արսեն Բաղդասարյան
Sputnik Արմենիայի հարցին` արդյոք որևէ պատասխան ստացել են էկոնոմիկայի նախարարությունից, թե ինչ փուլում են եկամտահարկի վերադարձի վերաբերյալ նախագծի աշխատանքները, նա շեշտեց` այս պահին արձագանք չկա, սակայն այդ գործում համապատասխան այլ գերատեսչություններ նույնպես պետք է քայլեր ձեռնարկեն։ Բաղդասարյանի խոսքով` էկոնոմիկայի նախարարությունն իր քայլն արդեն արել է, այժմ մի քանի գերատեսչություն պետք է կոնսենսուսի գա ու լուծի խնդիրը։
Մասնագետները վստահ են` առաջիկայում ՏՏ մեծ ընկերություններն ինչ–որ կերպ կկարողանան գոյատևել, սակայն պետք է հիշել, որ ՀՀ տնտեսությունը հիմնված է փոքր ընկերությունների վրա։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի մասնագետները բողոքում են ապրիլից։ Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման դրեց նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. խմբ.), որով նախատեսվում է սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կարող է փոխհատուցվել կրած վնասների առավելագույնը 1/3-րդ մասը։ Նախագիծը դեռևս չի ընդունվել, քանի որ գործադիրում դեռ անհամաձայնություններ կան հարցի շուրջ։
Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության բնագավառում
Նշենք, որ արտարժույթը սկսեց արժեզրկվել փետրվարի 24-ից` Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությունից հետո։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` դոլարի փոխարժեքն այդ ժամանակ առավելագույնը 483 դրամ էր, այնուհետև սկսեց նվազել` հասնելով 478–ի։ Մարտ ամսին այն կտրուկ բարձրացավ` 1 դոլարի դիմաց դառնալով անգամ 518 դրամ։ Հաջորդ ամիսներին կրկին անկում գրանցվեց, հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին դոլարի փոխարժեքը հասավ 395 դրամի։
Լրահոս
0