Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

© Photo : press office of MFA of RA Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում այս պահին ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությւոնը։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
© Photo : press office of MFA of RA Հ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ
Встреча министра иностранных дел Армении Арарата Мирзояна с сопредседателем Минской группы ОБСЕ от США, старшим советником по вопросам Кавказских переговоров Филиппом Рикером (7 ноября 2022). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Հ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
Լրահոս
0