00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կրակում են, երեխաներին ասում են`մերոնք են. Այրքի դպրոցում վերացնում են պատերազմի հետքը

© Sputnik / Aram NersesyanԱյրքի դպրոցի աշակերտները
Այրքի դպրոցի աշակերտները - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Այրքի դպրոցի աշակերտները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փոքրաթիվ աշակերտներ ունեցող Այրքի դպրոցը սեպտեմբերյան պատերազմի ժամանակ վնասվել էր։ Ռմբակոծության հետևանքով վնասված գրեթե բոլոր պատուհանները փոխել են, և գյուղից տարհանված աշակերտներն էլ վաղուց արդեն հարազատ դպրոց են վերադարձել։
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ՝ Վերին Շորժայի դիրքերին մոտ գտնվող Այրք գյուղ տանող ճանապարհը (6-7 կիլոմետր) բարեկարգ չէ, իսկ մեզ գյուղի դպրոց է պետք հասնել։ Ճանապարհի կեսին վարորդին համոզում եմ կանգնել` ես ոտքով կշարունակեմ, սակայն դպրոց հասնելուց հետո ամաչում եմ տրտնջալուս համար. հենց այդ ճանապարհով առանց որևէ բողոքի ամեն օր Վարդենիսից դեպի Այրքի դպրոց են գնում ուսուցիչները։
Ի դեպ, դպրոցը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ վնասվել էր` ապակիները թափվել էին. արկերից մեկն ուղիղ դպրոցի կողքն էր ընկել։ Կրթօջախն անմիջապես թշնամու թիրախի տակ էր, և աշակերտները հեռավար ուսուցման էին անցել։ Կարճ ժամանակ անց, սակայն, դասերը վերսկսեցին բնականոն հունով ընթանալ, իսկ դպրոցի երկրորդ, երրորդ հարկերի վնասված ապակիներն արդեն փոխարինում են նորերով։
© Sputnik / Aram NersesyanԱնուշ Բարսեղյան
Ануш Барсегян, учительница географии и истории села Айрк Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Անուշ Բարսեղյան
22 աշակերտի և 12 ուսուցչի համար մեկ ընտանիքի պես է կյանքն ընթանում` բոլորն իրար ճանաչում են, իրար օգնում։ Դպրոցում չկա այնպիսի առարկա, որը դասավանդող մասնագետ չունեն, սակայն կան ուսուցիչներ, որ երկու առարկա են դասավանդում` պատմություն և աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն... Այրքի դպրոցն այս տարի 2-րդ և 11–րդ դասարանցի չունի, և դասերը մեծամասամբ երկկոմպլեկտ դասարանում են անցկացվում։ Դպրոցը նաև կենտրոնական ջեռուցման համակարգ չունի` էլեկտրական վառարաններով են սենյակները տաքացնում. դասարաններում տաք է, իսկ դպրոցում ջերմ մթնոլորտ է։
Անուշ Բարսեղյանը 18 տարի է, ինչ աշխատում է այստեղ. սկզբում միայն պատմություն է դասավանդել, իսկ վերջին տարիներին վերապատրաստվել և զուգահեռ աշխարհագրություն է դասավանդում։
«Գյուղն ու դպրոցը շատ ենք սիրում` մեր կյանքի մի մասն այստեղ է անցնում։ Երբ իմացանք` կռվի ժամանակ դպրոցը վնասվել է, շատ էինք տխրել` ասես մեր տանն էր մի բան եղել։ Պատերազմի օրերին աշխատելու սիրտ չունեինք, բայց մեզ հավաքեցինք և հեռավար կերպով սկսեցինք դաս անցկացնել»,–ասում է Բարսեղյանը։
Ընկեր Բարսեղյանի խոսքը շարունակում է Գոհար Մանուկյանը, որը տարրական դասարանների դասվար է. նա ասում է` այնպես են արել, որ պատերազմի ժամանակ երեխաները չեն էլ նկատել` ուսուցիչները մտահոգ են։ Իսկ այստեղ ուսուցիչները մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն` գրեթե յուրաքանչյուր տուն սահմանին կանգնած իր զինվորն ունի։ Մանուկյանի թոռը նույնպես սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դիրքերում է եղել։
© Sputnik / Aram NersesyanԳոհար Մանուկյան
Гоар Манукян, учительница начальных классов села Айрк Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Գոհար Մանուկյան
«Մեր ուշք ու միտքը սահմանն էր, գյուղը։ Երեխաներին տարհանել էին գյուղից և հեռավար ռեժիմով 2 շաբաթ դաս արեցինք։ Դժվար էր այդ օրերին աշխատել, բայց փորձում էինք կենտրոնանալ, որ երեխաներին խուճապի մեջ չգցենք։ Առկա ուսուցման անցնելուց հետո հենց կրակոց է լինում, աշակերտներին ասում ենք, որ մերոնք են կրակում...»,–ասում է ընկեր Մանուկյանը։
Ուսուցիչներն ասում են` պատերազմից հետո դպրոցը թշնամու անմիջական թիրախի տակ է հայտնվել, բայց արդեն սկսել են չմտածել այդ մասին` նրանց առջև իրենց տղաներն են կանգնած։ Չնայած դպրոցում աշխատող բոլոր ուսուցիչները հարևան Վարդենիսից են, սակայն փոքրաթիվ Այրքը շատ են սիրում` չէ՞ որ օրվա մի մասը հենց այնտեղ են անցկացնում։ Տարրական դասարանների դասվար Սյուզաննա Թադևոսյանն անգամ փոքրիկ հողամաս ունի գյուղում, որն այս տարի էլ, չնայած թշնամու թիրախի տակ լինելուն, մշակել է։
© Sputnik / Aram NersesyanՍյուզաննա Թադևոսյան
Сюзанна Тадевосян, учительница начальных классов села Айрк Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Սյուզաննա Թադևոսյան
«Հիմնականում բազմազավակ են տեղի բնակիչները` 5-6 երեխա ունեն։ Դպրոցում հիմա նույն ընտանիքից 4 երեխա ունենք։ Ի դեպ, ձմեռն այստեղ շատ խիստ է՝ լինում է, որ ճանապարհը մաքրում են, գալիս ենք դասի, իսկ տուն գնալու ժամանակ այն արդեն փակ է լինում։ Չնայած դժվարություններին, գյուղը շատ ենք սիրում»,–ասում է ընկեր Թադևոսյանը։
Ու մինչ դպրոցի դասասենյակիցներից մեկում զրուցում ենք ուսուցիչների հետ, ներս են մտնում աշակերտները` մեկը մյուսից աշխույժ, մեզ բարևելով և ուշադիր զննելով` ով ենք, ինչ գործ ունենք իրենց դպրոցում։ 12-րդցիներ Ռիտան ու Ամալյան դեռ առաջին դասարանից երկուսով են դասարանում։ Ռիտան որոշել է դեղագործ դառնալ, Ամալյան ուզում է այնպիսի մասնագիտություն ընտրել, որ հետագայում կարողանա գյուղում աշխատել։
© Sputnik / Aram NersesyanՌիտան ու Ամալյան
Ученицы 12 класса школы села Айрк Гегаркуникской области Амалия и Рита - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Ռիտան ու Ամալյան
«Մտածում եմ` ինչ անեմ, որ գյուղիս օգտակար լինեմ ու հենց այստեղ աշխատեմ։ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղից զոհ ունեինք, ու մեզ հիմա ավելի պարտավորված ենք զգում գյուղում մնալ, զարգացնել գյուղը։ Սեպտեմբերին, երբ պատերազմ էր, ճիշտ է, ես էլ վախեցել էի ու խուճապի մեջ էի, քանի որ կրակոցների ձայները բարձր էին, բայց առաջին հերթին հենց զինվորների մասին էի մտածում` իրենց շնորհիվ է, որ հիմա իմ գյուղում եմ ապրում։ Մեր գյուղից, մեր դպրոցից լավը չկա»,–ասում է Ամալյան։
© Sputnik / Aram Nersesyan7-րդցի Զինան
Ученица 7 класса школы села Айрк Гегаркуникской области Зина - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
7-րդցի Զինան
Ամալյայի խոսքը կտրում է 7-րդցի Զինան` ասելով, որ ինքն էլ որոշել է ուսուցչուհի դառնալ, որ գյուղի փոքրիկներին դաս տա, նրանց գյուղը սիրել սովորեցնի։ Բացի այդ, գյուղի միակ «տեղացի» ուսուցչուհին կլինի։ Զինան դասարանի միակ աղջիկն է` երեք տղա դասընկեր ունի։ «Մեր դասարանի տղաների հետ մեկ–մեկ կռվում էլ էինք, բայց պատերազմից հետո ավելի քիչ ենք կռվում։ Որ մտածում եմ՝ պիտի դասընկերներս զինվոր դառնան, փոշմանում եմ ու չեմ կռվում հետները»։
© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
1/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
2/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
3/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
4/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Ուսուցչուհի Սյուզաննա Թադևոսյանը

Ուսուցչուհի Սյուզաննա Թադևոսյանը - Sputnik Արմենիա
5/11

Ուսուցչուհի Սյուզաննա Թադևոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
6/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

44-րյա պատերազմում զոհվածի լուսանկարն ու արկի բեկորները Այրքի դպրոցում

44-րյա պատերազմում զոհվածի լուսանկարն ու արկի բեկորները Այրքի դպրոցում - Sputnik Արմենիա
7/11

44-րյա պատերազմում զոհվածի լուսանկարն ու արկի բեկորները Այրքի դպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
8/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
9/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցը

Այրքի դպրոցը - Sputnik Արմենիա
10/11

Այրքի դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Այրքի դպրոցի աշակերտները

Այրքի դպրոցի աշակերտները - Sputnik Արմենիա
11/11

Այրքի դպրոցի աշակերտները

1/11

Այրքի դպրոցը

2/11

Այրքի դպրոցը

3/11

Այրքի դպրոցը

4/11

Այրքի դպրոցը

5/11

Ուսուցչուհի Սյուզաննա Թադևոսյանը

6/11

Այրքի դպրոցը

7/11

44-րյա պատերազմում զոհվածի լուսանկարն ու արկի բեկորները Այրքի դպրոցում

8/11

Այրքի դպրոցը

9/11

Այրքի դպրոցը

10/11

Այրքի դպրոցը

11/11

Այրքի դպրոցի աշակերտները

Ի դեպ, Այրքի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի. վերջին տարիներին նորոգվել է դպրոցի տանիքը, իսկ մինչ այդ անձրևաջրերը հոսել են պատերի վրայով և իրենց հետքն ու հետևանքները թողել։ Չնայած դրան, աշակերտներն այստեղ ոչ թե նոր դասասենյակներ ունենալու մասին են երազում, այլ խաղաղության, որի գինը սեպտեմբերին սեփական մաշկի վրա են զգացել։ Պատերազմից հետո առանց այն էլ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցից մի քանի աշակերտ պակասել է` գյուղից հեռացել են ընտանիքները։
Լրահոս
0