https://armeniasputnik.am/20221108/erevanum-shnerin-tunavvorum-en-nrbershikvov-ahazangum-en-nvor-nvorqi-bnakichnery-51019612.html
Երևանում շներին թունավորում են նրբերշիկով․ ահազանգում են Նոր Նորքի բնակիչները
Երևանում շներին թունավորում են նրբերշիկով․ ահազանգում են Նոր Նորքի բնակիչները
Սատկած շների տերերը վստահեցնում են, որ ամեն ինչ անելու են իրենց կենդանիներին թունավորողին գտնելու համար։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T17:51+0400
2022-11-08T17:51+0400
2022-11-08T17:51+0400
հայաստան
երևան
շուն
թունավորում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2280/29/22802905_0:0:1600:901_1920x0_80_0_0_a524ffb74ff9cb19dcadfca5c63eb162.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածներում ապրող մարդիկ ահազանգում են, որ հատկապես թաղապետարանի տարածքում շներին դիտավորյալ թունավորում են։ Այդ մասին ավելի քան մեկ տասնյակ գրառում է արվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Խնդրի մասին բարձրաձայնողներից մեկն էլ Լուիզա Սուքիասյանն է։ Նա կենդանասերներին և հատկապես ընտանի կենդանիներ ունեցողներին զգոնության կոչ է արել։Այսօր «Դինգո» թիմը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է շունը ցնցվում։«Նորքի այգում թափված են թունավոր նրբերշիկներ, ուշադիր և զգոն եղե՛ք։ Խնդրում ենք նաև չարագործին տեսնելու դեպքում անպայման նկարել նրան, շների տերերը նրան փնտրում են»,- գրել են նրանք:Ի դեպ, սատկած կենդանիներից մեկի ստամոքսից նրբերշիկի կտորներ են հանել։ Համապատասխան լուսանկարը հրապարակել է Լուիզա Սուքիասյանը։Մեզ հաջողվեց գտնել տեսանյութում պատկերված շան տիրոջը։Զավեն Ավագյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը եղել է երեկ, շանը փրկել չի հաջողվել։Նրա խոսքով՝ սատկած շների տերերը պատրաստվում են ոստիկանություն հաղորդում ներկայացնել, որպեսզի իրավապահներն ուսումնասիրեն տեսագրությունը, գտնեն հանցագործին ու պատժեն։Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման հաղորդում դեռ չեն ստացել։Նշենք, որ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ևս ահազանգեր է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային փոխանցեց ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։«Մենք ահազանգեր ենք ստացել, որ այդ տարածքում թունավորվում են թե ՛թափառող, թե ՛ ընտանի կենդանիները։ Այս դեպքում մենք բացառում ենք լեշմանիոզ հիվանդությունը, քանի որ մարդիկ նկարագրում են, որ կենդանու մոտ ցնցումներ է սկսվում։ Բացի այդ, այսօր կենդանասերների խմբերից մեկում կարդացի, որ մարդիկ այդ տարածքից նրբերշիկի կտորներ են հավաքել։ Ենթադրվում է, որ շների թունավորման մեջ մարդկային գործոն կա»,-ասաց Առաքելյանը։Նրա խոսքով՝ արարքը զարհուրելի ու դատապարտելի է, միայն թե իրենց կենտրոնն այս հարցում որևէ գործառույթ չունի. հանգամանքները պետք է պարզի ոստիկանությունը։Գյումրիում վնասվածք ստացած ձիով կառքը սոցցանցային հրապարակումներից հետո չի շահագործվում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2280/29/22802905_79:0:1503:1068_1920x0_80_0_0_61493a6d3bd59a667c0e0a6c0938ae2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, շուն, թունավորում
հայաստան, երևան, շուն, թունավորում
Երևանում շներին թունավորում են նրբերշիկով․ ահազանգում են Նոր Նորքի բնակիչները
Սատկած շների տերերը վստահեցնում են, որ ամեն ինչ անելու են իրենց կենդանիներին թունավորողին գտնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածներում ապրող մարդիկ ահազանգում են, որ հատկապես թաղապետարանի տարածքում շներին դիտավորյալ թունավորում են։ Այդ մասին ավելի քան մեկ տասնյակ գրառում է արվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Խնդրի մասին բարձրաձայնողներից մեկն էլ Լուիզա Սուքիասյանն է։ Նա կենդանասերներին և հատկապես ընտանի կենդանիներ ունեցողներին զգոնության կոչ է արել։
«Եղե՛ք մաքսիմալ ուշադիր, ոչ մի վայրկյան աչքից բաց մի՛ թողեք ձեր շներին։ Միայն այսօր 2 շուն է սատկել, նախորդիվ 2-ը թունավորվել են, որոնցից մեկը ևս սատկել է։ Ուշադիր եղե՛ք` գետնին ինչ կա գցած, հետևե՛ք մարդկանց, փորձե՛ք հասկանալ` ով է ուտելիք լցնում, տեղում նկարե՛ք։ Անձամբ մենք տեսել ենք նրբերշիկի կտորներ՝ վրան ինչ-որ բան լցված»,- նոյեմբերի 7-ին գրել է նա կենդանասերների խմբերից մեկում և հավելել, որ թունավորման նշանները բոլոր կենդանիների մոտ նույնն են` շները փսխում են, ցնցումների մեջ ընկնում, ապա սատկում։
Այսօր «Դինգո» թիմը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է շունը ցնցվում։
«Նորքի այգում թափված են թունավոր նրբերշիկներ, ուշադիր և զգոն եղե՛ք։ Խնդրում ենք նաև չարագործին տեսնելու դեպքում անպայման նկարել նրան, շների տերերը նրան փնտրում են»,- գրել են նրանք:
Ի դեպ, սատկած կենդանիներից մեկի ստամոքսից նրբերշիկի կտորներ են հանել։ Համապատասխան լուսանկարը հրապարակել է Լուիզա Սուքիասյանը։
Մեզ հաջողվեց գտնել տեսանյութում պատկերված շան տիրոջը։
Զավեն Ավագյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը եղել է երեկ, շանը փրկել չի հաջողվել։
Նրա խոսքով՝ սատկած շների տերերը պատրաստվում են ոստիկանություն հաղորդում ներկայացնել, որպեսզի իրավապահներն ուսումնասիրեն տեսագրությունը, գտնեն հանցագործին ու պատժեն։
Ոստիկանությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման հաղորդում դեռ չեն ստացել։
Նշենք, որ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ևս ահազանգեր է ստացել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային փոխանցեց ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։
«Մենք ահազանգեր ենք ստացել, որ այդ տարածքում թունավորվում են թե ՛թափառող, թե ՛ ընտանի կենդանիները։ Այս դեպքում մենք բացառում ենք լեշմանիոզ հիվանդությունը, քանի որ մարդիկ նկարագրում են, որ կենդանու մոտ ցնցումներ է սկսվում։ Բացի այդ, այսօր կենդանասերների խմբերից մեկում կարդացի, որ մարդիկ այդ տարածքից նրբերշիկի կտորներ են հավաքել։ Ենթադրվում է, որ շների թունավորման մեջ մարդկային գործոն կա»,-ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ արարքը զարհուրելի ու դատապարտելի է, միայն թե իրենց կենտրոնն այս հարցում որևէ գործառույթ չունի. հանգամանքները պետք է պարզի ոստիկանությունը։