00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի նյույորքյան այցի համար

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
«Հետքը» պարզել է, որ Փաշինյանին տեղափոխած օդանավի միայն վարձակալության մոտավոր նվազագույն գինը 235 000 եվրո է։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերին կայացած գործուղման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 114 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»` նշելով, որ այդ գումարն այս պահին հավասար է մոտ 294 000 դոլարի կամ 296 000 եվրոյի:
Նշենք, որ Փաշինյանը ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 21-ին։
Թեև վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար (հիմնավորում են, թե պետական գաղտնիք է), այդուհանդերձ գործակալությունը պարզել է, որ Փաշինյանին տեղափոխած օդանավի վարձակալության մոտավոր նվազագույն գինը 235 000 եվրո է։
«Օդանավի վարձակալության արժեքին պետք է գումարել նաև պատվիրակության անդամների օրապահիկի, գիշերավարձի, տրանսպորտի վարձակալության ու ճաշի համար վճարված շուրջ 24 մլն դրամը։ Սրան էլ պետք է գումարել հուշանվերների ձեռքբերման արժեքը, որը վարչապետի աշխատակազմը կրկին չի հանրայնացրել»,– գրում է «Հետքը»։
Ըստ գործակալության` սեպտեմբերի 21-ին Փաշինյանի Երևանից Նյու Յորք է թռել մալթայական «AirX Charter» ավիաընկերության բիզնես դասի օդանավով։ Խոսքը բրազիլական արտադրության «Embraer Lineage 1000» ինքնաթիռի մասին է։
«Թե ինչու է ընտրվել հենց մալթայական ինքնաթիռը, աշխատակազմից կրկին չեն հայտնում։ «AirX Charter»-ի պաշտոնական կայքում կարելի է տեսնել, որ «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 ուղևորի համար, բայց սեպտեմբերի 21-ին Երևանից Նյու Յորք է թռել 9 հոգի»,– ասված է կայքում։
Բացի Երևանից ժամանած պատվիրակությունից, սեպտեմբերի 14-ին այնտեղ մեկնել է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը։ Հենց ԱՄՆ–ում պատվիրակությանը միացել են ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Հետադարձը թռիչքն իրականացվել է սեպտեմբերի 24-ին Ֆիլադելֆիայից։ Ըստ գործակալության` սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած ինքնաթիռը նույն օրը թռել է Ֆիլադելֆիա (Նյու Յորքից հեռու է 130 կմ)։
«Գործուղման մասին վարչապետի որոշումը հուշում է, որ վերադարձող պատվիրակության կազմում եղել է 7 հոգի, սակայն թիկնազորի մասին ինֆորմացիա չի եղել և՛ մեկնելիս, և՛ հետադարձի ժամանակ։ Ֆիլադելֆիայից մեկնած 9H-FAB-ը սեպտեմբերի 25-ի լույս գիշերը իռլանդական «Շանոնում» վերալիցքավորվելուց հետո (Նյու Յորք մեկնելիս էլ են այնտեղ վերալիցքավորվել) ոչ թե Երևան է եկել, այլ թռել է Փարիզ՝ «Լե Բուրժե» օդանավակայան: Ստացվում է, որ սեպտեմբերի 25-ին Փաշինյանը եղել է Փարիզում, սակայն այն, որ նա աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա ու հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնին, հանրությանը հայտնի դարձավ միայն հաջորդ օրը՝ երկուշաբթի։ Ընդ որում՝ հանդիպման մասին առաջինը հայտնեց Ելիսեյան պալատը, ապա՝ Փաշինյանի աշխատակազմը»,– ասված է «Հետքի» հոդվածում։
Հայկական պատվիրակությունը Փարիզից Երևան է վերադարձել սեպտեմբերի 26-ի գիշերը, սակայն այս անգամ նրանց տեղափոխել է ՀՀ կառավարական բորտը` «Airbus A319»-ը:
Փաշինյանը վերադարձել է փողոց ու ակտիվացել «Ֆեյսբուքում». ի՞նչ է հուշում վարչապետի նոր PR-ը
Լրահոս
0