https://armeniasputnik.am/20221108/hh-qaghaqaciutjan-veraberjal-dimumnern-yndunvelu-en-elektrvonajin-hertagrman-eghanakvov-51007226.html
ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային հերթագրման եղանակով
ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային հերթագրման եղանակով
Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T13:38+0400
2022-11-08T13:38+0400
2022-11-08T13:39+0400
հայաստան
հհ ոստիկանություն
վիզա
քաղաքացիություն
դիմում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/361/97/3619783_0:83:1600:983_1920x0_80_0_0_1043621771ebac3fd7433e53407fa932.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների սպասարկումը նոյեմբերի 21-ից իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։Էլեկտրոնային հերթագրումը ներդրվելու է նոյեմբերի 14-ից։ Մինչև ամսի 18-ը գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ)։Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ներկայացում» կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։Ոստիկանությունից ընդգծում են, որ յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։ՀՀ տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացին կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/361/97/3619783_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3d6e819ebfafd7e7600b35bcf9c3a4c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, վիզա, քաղաքացիություն, դիմում
հայաստան, հհ ոստիկանություն, վիզա, քաղաքացիություն, դիմում
ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային հերթագրման եղանակով
13:38 08.11.2022 (Թարմացված է: 13:39 08.11.2022) Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների սպասարկումը նոյեմբերի 21-ից իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
«ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով»,- հայտնում է ոստիկանությունը։
Էլեկտրոնային հերթագրումը ներդրվելու է նոյեմբերի 14-ից։ Մինչև ամսի 18-ը գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ)։
Հերթագրվել կարելի է առցանց՝
e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ներկայացում» կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։
Ոստիկանությունից ընդգծում են, որ յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։