ՀՀ–ն 23.500 եվրո կվճարի Արտակ Նազարյանի հարազատներին. ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
ՄԻԵԴ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԻԵԴ–ը այսօր հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` Հայաստանի իշխանությունը Ծովինար Նազարյանին և Հասմիկ Հովհաննիսյանին կվճարի 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 3500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
ՄԻԵԴ–ը այսօր հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում էր Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։
«Հայաստանի իշխանությունները չեն կարողացել կանխել լեյտենանտի մահը, որը հակված է եղել ինքնասպանության, ինչպես նաև հետաքննության ընթացքում եղել են թերություններ»,– ասված է որոշման մեջ։
Դատարանը նշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Մասնավորապես, զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Արտակ Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։
Դատարանը նաև թերի է համարել գործի հետաքննությունը։
Տեղեկացնենք, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Արտակ Նազարյանին մահացած էին գտել հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։
Լրահոս
0