00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս թեթևացնել դատարանների բեռը. փաստաբանի և դատավորի առաջարկները

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law bookԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Բաժանորդագրվել
Հայաստանյան դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ երբեմն արդարադատությունն ուշացած է լինում։ Խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ են տեսնում ոլորտի մարդիկ։ Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արամ Օրբելյանի և դատավոր Արթուր Ստեփանյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Պետությունը պետք է ավելացնի դատական համակարգի ֆինանսավորումը, որով կլուծվի դատավորների քանակի ավելացման խնդիրը։ Այս կարծիքին է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դատարանների գերծանրաբեռնվածության հետևանքով գործերի ձգձգումը ուղղակիորեն ազդում է փաստաբանների գործերի վրա։ Նրա խոսքով` երբեմն տարիներով ձգձգվող դատական գործընթացի վերջում արդյունքն արդեն ոչ ոքի հետաքրքիր չի լինում, ինչպես, օրինակ, եղել է իր վստահորդի դեպքում, երբ զրպարտության հայցը բավարարվել է 4 տարի անց։ Նրա կարծիքով` այդ դեպքում ստացվում է, որ իրավունքի պաշտպանությունն այլևս էական չի լինում։
Օրբելյանը նշում է, որ գործերի երկարաձգմամբ պայմանավորված` որոշներն էլ բավականին բարդ գործերով փորձում են դատարանի միջոցով վեճը չլուծել, և դրան այլընտրանք էլ չկա։
Խնդիրներ, որոնց մասին լռել են ՀՀ–ում. ո՞ր գործառույթները չպետք է կատարեն դատավորները
Դատարանների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու երկու տարբերակ է շրջանառվում մասնագիտական շրջանակներում. կա՛մ պետք է գործերը պակասեն, կա՛մ դատավորներն ավելանան։
Օրբելյանը դեմ է առաջարկին, թե պետք է գործերն այլընտրանքային միջոցներով պակասեցնել մինչև դատարան հասնելը,կամ արբիտրաժը միանգամից որոշում կայացնի առանց դատարանի։
«Ես ունեմ համոզմունք, որ կարելի է ձևավորել պարտքերի հավաքագրման դատարան, և դա կարող է ծախսերի լուրջ օպտիմիզացիա բերել։ Միևնույն ժամանակ,դա դատավորներին հնարավորություն կտա մնացած գործերով բավականին լուրջ բեռնաթափվել,և դատավորները մնացած գործերով կկարողանան բավականին արդյունավետ գործերը քննել»,–առաջարկում է Օրբելյանը։
Նրա խոսքով` այսօր դատավորների մոտ առկա գործերի մեծ մասը վերաբերում է պարտքերի հավաքագրմանը։ Եվ իր առաջարկած երկու տարբերակներով` դատավորների քանակի ավելացմամբ և պարտքերի հավաքագրման դատարան ստեղծելով, հնարավոր է թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։
Փաստաբան Օրբելյանի` դատավորների քանակն ավելացնելու առաջարկին Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանը թեպետ համաձայն է, սակայն դա իրատեսական չի համարում։
«Մենք այն կարծիքին ենք, որ ավելի լավ է այլընտրանքային միջոցներով դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնել, որովհետև ավելի դժվար ենք տեսնում դատավորների քանակը կրկնապատկելու կամ եռապատկելու հեռանկարը»,–մեզ հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Նա նշեց, որ դատարաններում քաղաքացիական գործերի ճնշող մեծամասնությունը պարզեցված վարույթի կարգով քննվող գործեր են, որոնք օրենսդրական փոփոխություններով հնարավոր է, որ դատարան չհասնեն, այլ զուգահեռ այլընտրանքային մարմինների միջոցով ապահովեն քաղաքացու արդար դատաքննության իրավունքը։
Երբ պաշտոնյան քննադատում է դատական ակտը, պետք է պաշտոնավարման ցմահ արգելք ունենա. Օրբելյան
Ստեփանյանը հայտնեց, որ 10 ամսվա ընթացքում միայն Երևանում 100 հազար և ավելի գործ է ստացվել դատարաններ, և խոսքը միայն քաղաքացիական գործերի մասին է։
Այս դեպքում էլ Դատավորների միության փոխնախագահն առաջարկում է դատավորների գործերի քննման հայեցողության շրջանակը օրենսդրական կարգավորումներով ընդլայնել, որպեսզի դատավորը կոնկրետ իրավիճակում կարողանա արագ լուծում տալ և կաշկանդված չլինի դատավարական մի շարք նորմերով։
Լրահոս
0