00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր գտածոներ. ինչի՞ համար են օգտագործվել Լոռի բերդի բաղնիքները, կանայք օգտվե՞լ են դրանցից

© Photo : provided by Arman NalbandyanԼոռի բերդ
Լոռի բերդ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Լոռի բերդ
Բաժանորդագրվել
«Լոռի բերդ» քաղաքատեղիում» իրականացված պեղումների արդյունքները գերազանցել են մասնագետների սպասումները։ Հնագետ Արման Նալբանդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ամենահետաքրքիր գտածոների և բացահայտումների մասին։
«Լոռի բերդ» քաղաքատեղիի» մի քանի հատվածում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները կարելի է բացառիկ համարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, հնագետ Արման Նալբանդյանը։
«Ընդունված է համարել, որ ամրոցը կառուցվել ու մայրաքաղաք է հռչակվել XI դարում, սակայն մենք վաղ միջնադարին պատկանող արտեֆակտ ենք հայտնաբերել, այսինքն` դա մինչև VII դարն ընկած ժամանակահատվածն է», – նշեց նա։
Պատմամշակութային արգելոցը գտնվում է Ստեփանավան քաղաքից քիչ հեռու, կիրճերով շրջապատված սարահարթում, ծովից 1490 մետր բարձրության վրա։ Բուն քաղաքը շուրջ 35 հա տարածք է զբաղեցրել, որից 8.5 հեկտարը միջնաբերդն է եղել։
© Photo : provided by Arman NalbandyanԼոռի բերդ
Историко-культурный заповедник Городище Лори берд - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Լոռի բերդ

Անտիկ հիպոկաուստներն ու փղի արձանիկը

Այստեղ պեղումներ են անցկացվել դեռևս 60-ականներին։ Սակայն այդ աշխատանքներից հետո էլ շատ հարցեր անորոշ են մնացել։ Վերջին արշավը որոշակիություն է մտցրել, և մասնագետներին հաջողվել է մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։
Լոռի բերդի տարածքում ամենահետաքրքիր շինություններից են XI-XIII դարերին պատկանող երկու բաղնիքները։ Դրանց գոյության մասին գիտեին դեռևս 60-ականներին։ Սակայն այս անգամ հնագետները կարողացել են բաղնիքներում հիպոկաուստներ հայտնաբերել (հիպոկաուստը ջեռուցման համակարգ է, որի դեպքում տաք օդը մատակարարվում է հատակ տակ գտնվող հատուկ բաց տարածություն)։
«Ջեռուցման այս համակարգի վերաբերյալ ենթադրություններ ունեինք, պեղումներից հետո դրանք ամբողջությամբ հաստատվեցին։ Պեղումները բացահայտեցին նաև ինժեներական տեսանկյունից ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի, ինչպես նաև գոլորշին հեռացնելու համար օդափոխության համակարգի ողջ բարդությունը։ Մենք տեսանք` ինչպես է ջուրը մատակարարվել բաղնիք, ինչպես է այն հեռացվել կավե խողովակների օգնությամբ», – ասում է Նալբանդյանը։
© Photo : provided by Arman NalbandyanՀնագետները Լոռի Բերդի տարածքում
Археологи на территории историко-культурного заповедника Городище Лори берд - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Հնագետները Լոռի Բերդի տարածքում
Ի դեպ, բաղնիքները մի քանի սենյակ են ունեցել` լոգարաններ, հանգստի համար նախատեսված հատուկ սենյակներ, մեծ հանդերձարաններ, եղել են նաև բաց լողավազաններ։
Հնագետի խոսքով`միջնադարում բաղնիքները ոչ միայն իրենց անմիջական նշանակությանն են ծառայել, այլև ժամանցի վայր են եղել. այնտեղ հանդիպումներ են անցկացվել, փաստաթղթեր ստորագրվել, տարբեր միջոցառումներ և խաղեր կազմակերպվել։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ մասնագետներն այդ տարածքում մեծ թվով արտեֆակտներ են գտել։ Գտածոներից մեկը արշավի ղեկավարը բացառիկ է անվանում։
«Մեծ բաղնիքի տակ մեզ հաջողվեց փղի կավե արձանիկ հայտնաբերել, որը, ըստ էության, ծառայել է որպես խաղաքար։ Իհարկե դեռ երկար են ուսումնասիրություններ արվելու, բայց ես համեմատություն եմ անցկացրել նմանատիպ արձանիկների հետ, որոնք կան հարավարևելյան Ասիայի երկրներում` Հնդկաստանում, Պակիստանում... Այն մի փոքր վնասված է, սակայն ընդհանուր առմամբ արդեն այսօր կարելի է պատկերացում կազմել դրա վերաբերյալ», – ասում է Նալբանդյանը։
Հարցին, թե արդյոք կանայք հաճախ են օգտվել այդ բաղնիքներից, մասնագետը պատասխանում է` դրանք, ըստ ամենայնի, նախատեսված են եղել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար. «Պրոֆեսոր Ղարիբյանը (պատմաբան–հնագետ Իգիթ Ղարիբյան. խմբ.) գրում է, որ կանայք կարող էին բաղնիքներից օգտվել շաբաթական մեկ անգամ։ Մյուս կողմից` կարելի է պնդել, որ կանանց համար առանձին սենյակներ են նախատեսված եղել։ Բանն այն է, որ դրանցից մեկում պեղումների ժամանակ մենք անընդհատ զարդեր էինք հայտնաբերում` ապարանջանների, մատանիների կտորներ, ուլունքներ։ Ենթադրում ենք, որ հենց այդ տարածքն է նախատեսված եղել կանանց համար»։
© Photo : provided by Arman Nalbandyan Բաղնիքներ
Бани на территории историко-культурного заповедника Городище Лори берд - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Բաղնիքներ

Գաղտնուղիներ ամրոցի տակ և ջնարակված սպասք

Պեղումների ընթացքում հետազոտողներին հաջողվել է բերդի պարսպի վրա օժանդակ կառույցների հիմքեր հայտնաբերել։ Ըստ հնագետի` դրանք հատուկ քարերով շարված փոքր շինություններ են եղել` նախատեսված պահակախմբի համար։ Այսպես կոչված պահակախցերը ծառայել են նաև որպես զինանոց և պաշտպանական հենակետեր։
Սանահին, Քոբայր, Գոշավանք... Հայաստանում առաջիկայում պատմական հուշարձաններ կվերականգնվեն
Բերդի պարիսպների մոտ մասնագետները հսկայական թվով զենքի բեկորներ են հայտնաբերել` նետեր, թնդանոթի արկեր, արկերի և միջուկների պատրաստման ձևանմուշներ։ Այս բոլոր արտեֆակտները մինչ օրս անհայտ են եղել։
Նալբանդյանը գտածոներից առանձնացրեց նաև ջնարակված շքաղյուսների և սպասքի կտորները։
«Մեզ հաջողվեց հիանալի պահպանված շուրջ 30 ջնարակված կճուճ գտնել, որոնց մի մասի վրա թռչունների շատ գեղեցիկ զարդապատկերներ կան։ Լոռի բերդի համար սրանք բոլորովին նոր գտածոներ են։ Մենք դրանք հայտնաբերել ենք ամրոցին կից տարածքում։ Ամենայն հավանականությամբ, այնտեղ խոհանոցի նման մի բան է եղել։ Այդ գտածոները Լոռի բերդի մշակույթն ու զարգացվածության մակարդակը մոտեցնում են միջնադարյան այնպիսի նշանավոր մայրաքաղաքներին, ինչպիսիք էին Դվինն ու Անին», – ասում է նա։
Բոլոր արտեֆակտները, հնագետի խոսքով, դեռ վերականգնվելու և ուսումնասիրվելու են։

Ի՞նչն է անհայտ մնացել

Նալբանդյանը հավելում է, որ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է գտնվել պալատը։ Սակայն հստակ է, որ այն Լոռի բերդի տարածքում է եղել։
«Քաղաքը գանձատուն է ունեցել, այդ մասին տեղեկանում ենք միջնադարյան պատմաբանների աշխատություններից, մասնավորապես` Կիրակոս Գանձակեցու։ Ի դեպ, նա նշում է, որ գանձատունն այնպես է կառուցվել, որ այնտեղ որևէ բան դնելը հեշտ լինի, իսկ դուրս հանելը` ոչ այնքան։ Գանձակեցին նաև գաղտնուղիների մասին է գրում։ Մոնղոլները, չկարողանալով գրավել պարիսպները, արդյունքում կատակոմբներով են միջնաբերդ ներխուժել», – պատմում է նա։
Արշավի ընթացքում մասնագետներին, ըստ էության, հաջողվել է հայտնաբերել գաղտնուղիներից մեկը։ Այն գետնի տակ գտնվող կիսակլոր փոս է եղել։
© Photo : provided by Arman Nalbandyan

Պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր

Պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր - Sputnik Արմենիա
1/7

Պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր

© Photo : provided by Arman Nalbandyan

Հնագետներ

Հնագետներ - Sputnik Արմենիա
2/7

Հնագետներ

© Photo : provided by Arman NalbandyanАрхеологи на территории историко-культурного заповедника "Городище Лори берд"
Археологи на территории историко-культурного заповедника Городище Лори берд - Sputnik Արմենիա
3/7
Археологи на территории историко-культурного заповедника "Городище Лори берд"
© Photo : provided by Arman Nalbandyan

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր - Sputnik Արմենիա
4/7

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր

© Photo : provided by Arman Nalbandyan

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր - Sputnik Արմենիա
5/7

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր

© Photo : official site of MESCS of RA

Պեղումների տարածքը

Պեղումների տարածքը - Sputnik Արմենիա
6/7

Պեղումների տարածքը

© Photo : official site of MESCS of RA

Հնագետներ

Հնագետներ - Sputnik Արմենիա
7/7

Հնագետներ

1/7

Պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր

2/7

Հնագետներ

3/7
Археологи на территории историко-культурного заповедника "Городище Лори берд"
4/7

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր

5/7

Պեղումների ժամանակ հայտնաբերված իր

6/7

Պեղումների տարածքը

7/7

Հնագետներ

***
Հավելենք, որ պեղումներից հետո պատմամշակութային համալիրում ճարտարապետ Հովհաննես Սանամյանի ղեկավարությամբ վերականգնման աշխատանքներ են սկսվել։
Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Լրահոս
0