https://armeniasputnik.am/20221108/orenqner-kan-bajc-hajastan-pvogh-chi-galis-nerses-ericjany-drsi-kapitali-masin-51012288.html
Օրենքներ կան, բայց Հայաստան փող չի գալիս. Ներսես Երիցյանը` դրսի կապիտալի մասին
Օրենքներ կան, բայց Հայաստան փող չի գալիս. Ներսես Երիցյանը` դրսի կապիտալի մասին
Հայաստանի բիզնեսի ընդհանուր ակտիվների կառուցվածքում ներդրումների կշիռը դեռ չնչին է` համեմատած վարկերի կամ նյութական ակտիվների հետ։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T15:29+0400
2022-11-08T15:29+0400
2022-11-08T15:30+0400
բանկ
կենտրոնական բանկ (կբ)
ներդրում
հայաստան
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/08/51012128_0:0:897:506_1920x0_80_0_0_18460d16072ca61b7e95940a5e1b68c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բիզնեսը չի կարողանա որակապես բարձրացնել արտադրողականությունը, եթե չսկսի միջոցներ ներգրավել կապիտալի շուկայից։ Այդ մասին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց «Հայաստանում այլընտրանքային ներդրումներ» կոնֆերանսի ժամանակ։ որը կազմակերպել է նիդեռլանդական BDO աուդիտորական ընկերությունը)։Նա հավելեց, որ Հայաստանի բիզնեսի ընդհանուր ակտիվների կառուցվածքում ներդրումների կշիռը դեռ չնչին է` համեմատած վարկերի կամ նյութական ակտիվների հետ։Հավանական պատճառները երկուսն են, նախ` տեղական բիզնեսն ընդհանուր առմամբ թափանցիկ չէր աշխատում, երկրորդը` չէր ձգտւմ միջազգային շուկաներ դուրս գալ։Մեկ այլ կարգավորմամբ` ներդրումային ֆոնդերի համար սահմանվել էր շատ նպաստավոր հարկային ռեժիմ (կառավարման տակ գտնվող ակտիվների 0,01%–ի չափով), բայց դա էլ չօգնեց, որ դրսից կապիտալ ներգրավվի։Կենտրոնական բանկը կառավարության հետ համաձայն չէ. տնտեսական աճն ավելի ցածր կլինիՀիմնականում այդ կարգավորման շահառուներ էին դառնում որոշակի կապիտալ ունեցող անձինք, որոնք գրանցվում էին որպես ֆոնդեր` արտոնություններից օգտվելու համար։Այդուհանդերձ, նրա խոսքով, ներդրողների պակաս չկա, և նախագծերի համար հնարավոր է գտնել գումարներ։2013–ին, երբ Հայաստանն առաջին անգամ թողարկում էր եվրոպարտատոմսեր, աշխարհում կար ընդամենը երկու–երեք ներդրումային ֆոնդ, որոնք կառավարում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլարի ակտիվներ։ Սակայն հինգ–վեց տարի անց այդպիսի ֆոնդերն արդեն 10-15-ն էին։«Ակնկալում ենք, որ դուք էլ կձևավորեք այդպիսի պահանջարկ բիզնեսի կողմից, կօգեք մասնավորին դուրս գալ բորսա և որոնել ներդրողներ», - ասաց Երիցյանը` դիմելով ֆինանսական շուկայի մասնակիցներին։Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխԵթե հնարավոր կլինի բորսա հանել մի քանի խոշոր նախագիծ, ապա կձևավորվի շուկա, որը կսկսեն վերլուծել վստահելի միջազգային ընկերություններ։ Այդ դեպքում շուկան հասկանալի կդառնա միջազգային կապիտալի համար, և բորսայում հնարավոր կլինի ցուցակել անգամ ոչ խոշոր նախագծերը։Երիցյանը նշեց, որ ինչ–որ չափով շուկան փոխվել է մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի մուտքից հետո ։ Դրանք սկսել են կազմել Հայաստանի մակրոտնտեսական մանրամասն վերլուծություններ (Fitsh, Mioidy’s, S&P), որոնք խորությամբ էապես տարբերվում են միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականներից. Վերջիններս տալիս են ընդհանուր պատկեր, որը, սակայն, պատասխաններ չի տալիս բիզնեսի բոլոր հարցերին։։Նշենք, 2017-18 թվականներին ներդրումային ֆոնդերի հարկային արտոնությունների սողանցքը փակվել է. գործունեության այս տեսակի լիցենզիա կարող են ստանալ միայն ընկերույթուններ, որոնք բավարարում են ներդրումին ֆոնդի դասական ձևակերպմանը, այսինքն կառավարում են ոչ միայն իրենց հիմնադիրների, այլև կողմնակի ներդողների ֆոնդերով։ Գործող ֆոնդերը կորպորատիվ կապիտալի շուկայում ունեն են շատ ցածր մասնաբաժին (1%-ից պակաս)։Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճը. ռիսկը շարունակում է բարձր մնալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/08/51012128_87:0:884:598_1920x0_80_0_0_705a9605ef44a6facc266bb0b033cf01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բանկ, կենտրոնական բանկ (կբ), ներդրում, հայաստան, տնտեսություն
բանկ, կենտրոնական բանկ (կբ), ներդրում, հայաստան, տնտեսություն
Օրենքներ կան, բայց Հայաստան փող չի գալիս. Ներսես Երիցյանը` դրսի կապիտալի մասին
15:29 08.11.2022 (Թարմացված է: 15:30 08.11.2022) Հայաստանի բիզնեսի ընդհանուր ակտիվների կառուցվածքում ներդրումների կշիռը դեռ չնչին է` համեմատած վարկերի կամ նյութական ակտիվների հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բիզնեսը չի կարողանա որակապես բարձրացնել արտադրողականությունը, եթե չսկսի միջոցներ ներգրավել կապիտալի շուկայից։ Այդ մասին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց «Հայաստանում այլընտրանքային ներդրումներ» կոնֆերանսի ժամանակ։ որը կազմակերպել է նիդեռլանդական BDO աուդիտորական ընկերությունը)։
Նա հավելեց, որ Հայաստանի բիզնեսի ընդհանուր ակտիվների կառուցվածքում ներդրումների կշիռը դեռ չնչին է` համեմատած վարկերի կամ նյութական ակտիվների հետ։
Հայաստանում, Երիցյանի խոսքով, արդեն մի քանի տարի է, ինչ գործում են համաշխարհային լավագույն ստանդարտների կարգավորումներ (բավական է նշել, որ հանրապետության ֆոնդային բորսան ու ազգային դեպոզիտարիան մի քանի տարի կատավարում էր Nasdaq–ը)։ Սակայն ներդրողների հոսքը դրանից չավելացավ։
Հավանական պատճառները երկուսն են, նախ` տեղական բիզնեսն ընդհանուր առմամբ թափանցիկ չէր աշխատում, երկրորդը` չէր ձգտւմ միջազգային շուկաներ դուրս գալ։
Մեկ այլ կարգավորմամբ` ներդրումային ֆոնդերի համար սահմանվել էր շատ նպաստավոր հարկային ռեժիմ (կառավարման տակ գտնվող ակտիվների 0,01%–ի չափով), բայց դա էլ չօգնեց, որ դրսից կապիտալ ներգրավվի։
Հիմնականում այդ կարգավորման շահառուներ էին դառնում որոշակի կապիտալ ունեցող անձինք, որոնք գրանցվում էին որպես ֆոնդեր` արտոնություններից օգտվելու համար։
«Սա երկար կյանք չի ունենալու, որովհետև եթե հիմնական նպատաիը հարկերից արտոնություն ստանալն է, այսպիսի մեխանիզմը կարող է պետության համար ծախսատար դառնալ և դադարեցվել»,-ասաց Երիցյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, ներդրողների պակաս չկա, և նախագծերի համար հնարավոր է գտնել գումարներ։
2013–ին, երբ Հայաստանն առաջին անգամ թողարկում էր եվրոպարտատոմսեր, աշխարհում կար ընդամենը երկու–երեք ներդրումային ֆոնդ, որոնք կառավարում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլարի ակտիվներ։ Սակայն հինգ–վեց տարի անց այդպիսի ֆոնդերն արդեն 10-15-ն էին։
«Ակնկալում ենք, որ դուք էլ կձևավորեք այդպիսի պահանջարկ բիզնեսի կողմից, կօգեք մասնավորին դուրս գալ բորսա և որոնել ներդրողներ», - ասաց Երիցյանը` դիմելով ֆինանսական շուկայի մասնակիցներին։
Եթե հնարավոր կլինի բորսա հանել մի քանի խոշոր նախագիծ, ապա կձևավորվի շուկա, որը կսկսեն վերլուծել վստահելի միջազգային ընկերություններ։ Այդ դեպքում շուկան հասկանալի կդառնա միջազգային կապիտալի համար, և բորսայում հնարավոր կլինի ցուցակել անգամ ոչ խոշոր նախագծերը։
Երիցյանը նշեց, որ ինչ–որ չափով շուկան փոխվել է մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի մուտքից հետո ։ Դրանք սկսել են կազմել Հայաստանի մակրոտնտեսական մանրամասն վերլուծություններ (Fitsh, Mioidy’s, S&P), որոնք խորությամբ էապես տարբերվում են միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականներից. Վերջիններս տալիս են ընդհանուր պատկեր, որը, սակայն, պատասխաններ չի տալիս բիզնեսի բոլոր հարցերին։։
«Որքան ավելի մանրամասն է ռիսկերի վերլուծությունը, այնքան քիչ ներդրողը ստիպված կլինի ապահովագրվել այդ ռիսկերի դեմ` պահանջելով ռիսկի դիմաց տոկոսային հավելավճարներ։ Այդ դեպքում ներդրումները կդառնան ավելի մաչտելի ու կարող են դառնալ վարկերի իրական այլընտրանք»,–հավելեց Երիցյանը։
Նշենք, 2017-18 թվականներին ներդրումային ֆոնդերի հարկային արտոնությունների սողանցքը փակվել է. գործունեության այս տեսակի լիցենզիա կարող են ստանալ միայն ընկերույթուններ, որոնք բավարարում են ներդրումին ֆոնդի դասական ձևակերպմանը, այսինքն կառավարում են ոչ միայն իրենց հիմնադիրների, այլև կողմնակի ներդողների ֆոնդերով։ Գործող ֆոնդերը կորպորատիվ կապիտալի շուկայում ունեն են շատ ցածր մասնաբաժին (1%-ից պակաս)։