https://armeniasputnik.am/20221108/spjurqahajeri-74-tvokvosy-patrast-e-hajastanum-nerdrumner-anel-qervobjan-51006445.html
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան
Զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի վարկավորումն ու արժեթղթերի շուկան նույն ծավալն ունեն։ Հայաստանում մասնավոր ներդրումներն... 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T13:22+0400
2022-11-08T13:22+0400
2022-11-08T13:25+0400
սփյուռք
ներդրում
տնտեսություն
հայաստան
վահան քերոբյան
էկոնոմիկայի նախարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0d/39711579_0:99:1600:999_1920x0_80_0_0_0afcdf80cca854262d12fbf91fcb1913.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Համաժողովի կազմակերպիչներից Ալեքսանդր Շաղիկյանը հայտնեց, որ Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է շուրջ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից էլ պակաս են:«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ». ՔերոբյանՇաղիկյանը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի` զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերի վարկավորման և արժեթղթերի շուկաները համադրելի ծավալներ ունեն։«Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասինԵրկօրյա աշխատանքային հարթակը մեկտեղել է ներդրողների, վենչուրային ընկերությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0d/39711579_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7362bb8c86b6ac47f27c8ce2bd84f515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սփյուռք, ներդրում, տնտեսություն, հայաստան, վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն
սփյուռք, ներդրում, տնտեսություն, հայաստան, վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան
13:22 08.11.2022 (Թարմացված է: 13:25 08.11.2022) Զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի վարկավորումն ու արժեթղթերի շուկան նույն ծավալն ունեն։ Հայաստանում մասնավոր ներդրումներն ընդամենը 6 տոկոս են։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն»,– ասաց Քերոբյանը` վստահեցնելով, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մասնավոր ներդրումային ֆոնդերի գործունեության համար։ Կառավարությունն էլ պատրաստ է ամեն կերպ օժանդակել այդ ֆոնդերի ձևավորմանը։
Համաժողովի կազմակերպիչներից Ալեքսանդր Շաղիկյանը հայտնեց, որ Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է շուրջ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից էլ պակաս են:
Շաղիկյանը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի` զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերի վարկավորման և արժեթղթերի շուկաները համադրելի ծավալներ ունեն։
«Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- ասաց Ալեքսանդր Շաղիկյանը:
«Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։
Երկօրյա աշխատանքային հարթակը մեկտեղել է ներդրողների, վենչուրային ընկերությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների։