00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատասենյակում նստած գյուղատնտեսություն չեն կառավարում. ինչ սպասել 2023թ–ին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Բաժանորդագրվել
2023թ–ին նախատեսվում է գյուղատնտեսության մասին օրենք ընդունել, որից հետո գյուղացիական տնտեսություններն իրենց շրջանառությունների մասին հաշվետվություններ կներկայացնեն ճշգրիտ վիճակագրության համար։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Գյուղատնտեսության ոլորտում ճշգրիտ վիճակագրության բացակայության խնդիրը Հայաստանում նոր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսներին գրանցված 0.7 տոկոս անկումը թերի վիճակագրության հետևանք է։
«Այդ հարցում մենք միշտ էլ խնդիր ունեցել ենք` տասնյակ տարիներ առաջ էլ, հիմա էլ դժվարությունները շատ–շատ են։ 300 հազարից ավելի փոքր, մասնատված գյուղացիական տնտեսությունների առկայության պայմաններում ճշգրիտ հաշվառում իրականացնելը բավական դժվար է։ Բայց այսպես թե այնպես` այդ հաշվառումը կա, կատարվում է ընտրանքային կարգով։ Այնպես որ, կան միջինացված ցուցանիշներ, որոնք ներկայացվում են»,– ասաց Պետրոսյանը։
Նախկին փոխնախարարի խոսքով` ժամանակին գյուղոլորտին վերաբերող վիճակագրությունը հավաքվում ու գյուղնախարարությանն էր ներկայացվում մարզային, համայնքների գյուղատնտեսական կառույցների միջոցով։ Այսօր ո՛չ մարզային կենտրոնները կան, ո՛չ էլ ոլորտը համակարգող նախարարությունը։
«Նախարարությունն ինքն իրեն դրեց այս դժվարին վիճակում` այդ կառույցները լուծարելով ու հույսը չգիտես ում կամ ինչի վրա դնելով։ Աշխատասենյակում նստած գյուղատնտեսություն չեն կառավարում, գյուղատնտեսության մասին հնարավոր չէ հեռակա տեղեկություններ ստանալ, առավել ևս` իրականությանը մոտ, որպեսզի հնարավոր լինի իրական պատկեր ունենալ»,– ասաց նա։
Խնդիրները պետք է լուծել՝ չսպասելով մթերման սեզոնին. գյուղատնտեսության նախկին փոխնախարար
Նոյեմբերի 7-ին ԱԺ–ում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ գյուղատնտեսության ճշգրիտ հաշվառում իրականացնելու համար 2023թ–ին նախատեսվում է գյուղատնտեսության մասին օրենք ընդունել։ Դրանից հետո գյուղացիական տնտեսություններն իրենց շրջանառությունների մասին հաշվետվություններ կներկայացնեն, ինչը թույլ կտա գյուղատնտեսության ճշգրիտ վիճակագրություն ունենալ։ Նախարարն ասել էր, որ հիմա մենք գյուղատնտեսության մեջ ունենք միայն գնահատականներ, և ոչ թե վիճակագրություն։
Ինչ վերաբերում է գյուղոլորտում այս տարի գրանցված 0.7–տոկոսանոց անկմանը, Գառնիկ Պետրոսյանն այն հավանական է համարում` նշելով, որ անկումը հատկապես մեծ է եղել բուսաբուծության ոլորտում։
«Չնայած ամռանը դեռ կային լավատեսական որոշակի հիմքեր, որ հնարավոր է խաղողի բարձր բերք ստացվի, բայց բնակլիմայական պայմաններով պայմանավորված` այս տարվա խաղողի բերքը զիջում է նախորդ տարվա մակարդակին։ Էլ չեմ ասում այն գնանակումը, որն ուղղակի անելանելի վիճակի առաջ կանգնեցրեց մեր խաղողագործներին»,– ասաց Պետրոսանը։
Նախկին նախարարի գնահատմամբ` այս տարի, 2021թ–ի համեմատ, բավական լուրջ անկում է գրանցվել նաև պտղաբուծության, հացահատիկի ու կարտոֆիլի արտադրության ոլորտներում։
«Այնպես որ, կարծում եմ` իրավաչափ է այդ անկումը և, իհարկե, չի կարելի դա վիճակագրությանը վերագրել»,– ասում է Պետրոսյանը։
Նրա խոսքով`որոշակի լավատեսություն կա միայն անասնապահության ոլորտում։ Չնայած այս տարի սահմանամերձ տարածքներում խոտհարքներից, արոտավայրերից օգտվելու անհնարինությանը, անվտանգ մարզերում ու համայնքներում խոտի առատ բերք է ստացվել։ Ի տարբերություն նախորդ` երաշտային տարվա, խոտի գինն այս տարի կիսով չափ էժանացել է, ինչը Գառնիկ Պետրոսյանին թույլ է տալիս 2023թ–ի համար անասնապահության ոլորտոմ նույնիսկ աճ կանխատեսել։
Գյուղատնտեսության մեջ որոշումներն այսրոպեական են, նախնական պլանավորում չկա. Պետրոսյան
Պետրոսյանը 2023թ–ի համար դրական տեղաշարժեր է ակնկալում նաև ցորենի արտադրության ոլորտում, հատկապես կառավարության իրականացրած աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրերի ճիշտ ընթացքի դեպքում։
«Չգիտեմ`ինչ արդյունավետությամբ արվեց ու ինչպես կավարտվի այդ ծրագիրը, բայց դրական արդյունք այն անպայման կտա։ Հաջորդ տարվա համար կունենանք աշնանացան ցորենի ցանքատարածքների ավելացում, կունենանք արտադրության ծավալների ավելացում, եթե բնակլիմայական աղետներ չլինեն»,– ասաց Պետրոսյանը։
Հայաստանն այսօր ցորենի 90 տոկոսը ներկրում է ՌԴ–ից։ Բացի այդ, տեղական ցորենի արտադրությանը մեծ վնաս են հասցրել 2020թ–ի Արցախյան պատերազմն ու դրանից հետո ՀՀ–ի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումները։ Սեպտեմբերի 12-13-ի ագրեսիան էլ իր հերթին խաթարել է Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։
Ոլորտը գլխատված է, մասնագետները դուրս են մղվել. Պետրոսյանը` գյուղատնտեսության անկման մասին
Որպեսզի Հայաստանում ալյուրի, հացի դեֆիցիտ չառաջանա, կառավարությունը ՀՀ բոլոր մարզերում, բացի Արարատի մարզից, իրականացնում է բարձրորակ գարնանացան և աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման սուբսիդավորում` մինչև 70 տոկոսի չափով։
Լրահոս
0