https://armeniasputnik.am/20221109/baqvi-mtavakhutjunn-anhaskanali-e-qananin-alievi-hajtararutjan-masin-51052960.html
Բաքվի մտավախությունն անհասկանալի է. Քանանին` Ալիևի հայտարարության մասին
Բաքվի մտավախությունն անհասկանալի է. Քանանին` Ալիևի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական և նախապես ծրագրված քայլ, որի մասին... 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T11:57+0400
2022-11-09T11:57+0400
2022-11-09T12:02+0400
նասեր քանանի
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
ադրբեջան
սահման
զորավարժություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/02/50794961_0:2:3079:1734_1920x0_80_0_0_86d7b94332b6d34b35223e4eff9ce02d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։ Մի հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ: Նման կերպ է արձագանքել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։Նրա խոսքով` հենց այդպատճառով էլ Իրանը ողջունել է Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքի «ազատագրումը»։Քանանին միաժամանակ նշել է, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց` տարբեր մակարդակներում երկկողմ և բազմակողմ հանդիպումներին, և բոլորովին հասկանալի չէ Բաքվի մտավախությունը սովորական բարիդրացիական հանդիպումների վերաբերյալ։Հայաստանի և Իրանի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական և նախապես ծրագրված քայլ, որի մասին հարևանները նախապես տեղեկացվել են պաշտոնական խողովակներով: Քանանին շեշտել է, որ Կովկասի խնդիրների լուծումը ոչ թե արտատարածաշրջանային ուժերով պետք է լինի, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում է այն գտնվում։Իրանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը երկկողմ և եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափերով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/02/50794961_348:0:3079:2048_1920x0_80_0_0_d7d6c2c286ea8b1ff131949ead4272b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նասեր քանանի, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, ադրբեջան, սահման, զորավարժություններ
նասեր քանանի, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, ադրբեջան, սահման, զորավարժություններ
Բաքվի մտավախությունն անհասկանալի է. Քանանին` Ալիևի հայտարարության մասին
11:57 09.11.2022 (Թարմացված է: 12:02 09.11.2022) Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական և նախապես ծրագրված քայլ, որի մասին հարևանները նախապես տեղեկացվել են:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։ Մի հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ:
Նման կերպ է արձագանքել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարեւանների հետ հարաբերությունների զարգացման վրա։ Իրանը մշտապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և կողմ է տարաձայնությունների խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքների շրջանակներում»,–ասել է Քանանին։
Նրա խոսքով` հենց այդպատճառով էլ Իրանը ողջունել է Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքի «ազատագրումը»։
Քանանին միաժամանակ նշել է, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց` տարբեր մակարդակներում երկկողմ և բազմակողմ հանդիպումներին, և բոլորովին հասկանալի չէ Բաքվի մտավախությունը սովորական բարիդրացիական հանդիպումների վերաբերյալ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական և նախապես ծրագրված քայլ, որի մասին հարևանները նախապես տեղեկացվել են պաշտոնական խողովակներով: Քանանին շեշտել է, որ Կովկասի խնդիրների լուծումը ոչ թե արտատարածաշրջանային ուժերով պետք է լինի, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում է այն գտնվում։
Իրանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը երկկողմ և եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափերով։