Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է Անահիտ Ավանեսյանի խորհրդական

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունԱնահիտ Ավանեսյանը և Կիմ հեքիմյանը
Անահիտ Ավանեսյանը և Կիմ հեքիմյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Անահիտ Ավանեսյանը և Կիմ հեքիմյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար»,-ասել է Կիմը:
Հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս: Նա մասնագիտացած է մոր և մանկան առողջության պահպանման, հատկապես` սնուցման ոլորտում։
Լրահոս
0