00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից Եվրոպա մեկնելն ավելի հեշտ կլինի. միանում ենք ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն

© Sputnik / Andranik GhazaryanԻնքնաթիռ
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Բաժանորդագրվել
Կառավարությունն ակնկալում է, որ համաձայնագրի վավերացմամբ և կիրարկմամբ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստվում է վավերացնել Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։
Միջազգային փաստաթղթի էությունն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` նշելով, որ այն բխում է Հայաստանի որդեգրած բաց երկնքի ու համաշխարհային ավիացիոն շուկային ինտեգրվելու քաղաքականությունից։
Քաղավիացիայի նոր պետը կհանի մեզ «սև ցուցակից», ավիացիան թևեր կառնի ու կթռչի․ նախկին օդաչու
Համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է։
«Ընդհանուր ավացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը, զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը, այդ թվում` հենվելով շուկայում ավիաընկերությունների միջև ընդունված ոչ խտրական, մրցակցային, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Դա նաև ուղիղ ճանապարհ է, որպեսզի մենք ընդունենք ԵՄ ավիացիոն միացյալ ստանդարտները, կիրառենք կանոններն ու զարգացնենք համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում»,– պարզաբանեց Տերտերյանը։
Կառավարությունն ակնկալում է, որ համաձայնագրի վավերացմամբ և կիրարկմամբ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ։
Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների ու ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման համար։
20 տարի շարունակ ավիացիայի ոլորտում «փայ» են մտել. Շահեն Պետրոսյանը` խնդիրների մասին
Նշենք, որ ԵՄ անդամ ու Արևելյան գործընկերության պայմանագրի անդամ երկրների միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցությունները մեկնարկել են 2017թ. մարտին։ Համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում:
Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքմանը ԵՄ խորհուրդը հավանություն է տվել միայն 2021թ. հունիսի 28-ին, իսկ բուն ստորագրման արարողությունը կայացել է 2021թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում:
Համաձայնագրի վավերացման վերջնական փուլը տեղի կունենա ԱԺ առաջիկա լիագումար նիստում ընդունվելուց հետո։
Լրահոս
0