https://armeniasputnik.am/20221109/hh-gazalcakajannerum-15-orum-iravakhakhtman-275-depq-e-ardzanagrvel-51079815.html
ՀՀ գազալցակայաններում 15 օրում իրավախախտման 275 դեպք է արձանագրվել
ՀՀ գազալցակայաններում 15 օրում իրավախախտման 275 դեպք է արձանագրվել
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 𝟔 մարզում և Երևանում։ 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T17:33+0400
2022-11-09T17:33+0400
2022-11-09T17:35+0400
հայաստան
երևան
գազալցակայան
տուգանք
ստուգումներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1013/75/10137573_0:122:1601:1022_1920x0_80_0_0_5685997e3e601e0a41c5c5b6c4adcfa1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևանի և ՀՀ մարզերի գազալցակայաններում հոկտեմբերի 26-ից մինչ օրս դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։Հոկտեմբերի 26-ից դիտարկվել է 221 գազալցակայան Երևանում և բոլոր մարզերում։Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը տեսչական մարմնի մասնագետները 173 կայան են այցելել, 1520 տրանսպորտային միջոց ստուգել և կազմել 234 արձանագրություն։Մեկ մեքենայի համար նախատեսված տուգանքը 200 000 դրամ է, և տուգանվում է ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ նաև գազալցման կայանը։ Այդ օրերի արդյունքում 80 միլիոն դրամի տուգանք է նշանակվել։Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից, չպետք է լիցքավորվեին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1013/75/10137573_38:0:1561:1142_1920x0_80_0_0_87f42b44b75fe9e5dff4d4ae6d1106fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, գազալցակայան, տուգանք, ստուգումներ
հայաստան, երևան, գազալցակայան, տուգանք, ստուգումներ
ՀՀ գազալցակայաններում 15 օրում իրավախախտման 275 դեպք է արձանագրվել
17:33 09.11.2022 (Թարմացված է: 17:35 09.11.2022) Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 𝟔 մարզում և Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևանի և ՀՀ մարզերի գազալցակայաններում հոկտեմբերի 26-ից մինչ օրս դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի
մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 26-ից դիտարկվել է 221 գազալցակայան Երևանում և բոլոր մարզերում։
«Տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 2-ից մինչ օրս վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 6 մարզի (Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում) 48 գազալցակայանում։ Արդյունքում դիտարկվել է 158 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 13 վարչական արձանագրություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը տեսչական մարմնի մասնագետները 173 կայան են այցելել, 1520 տրանսպորտային միջոց ստուգել և կազմել 234 արձանագրություն։
Մեկ մեքենայի համար նախատեսված տուգանքը 200 000 դրամ է, և տուգանվում է ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ նաև գազալցման կայանը։ Այդ օրերի արդյունքում 80 միլիոն դրամի տուգանք է նշանակվել։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից, չպետք է լիցքավորվեին։