https://armeniasputnik.am/20221109/khvoshvor-avtvovtar-sisian-erevan-avttshanaparhin-ka-8-tuzhats-51058381.html
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած
Տուժածներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ, իսկ 3-ը տեղափոխել են մայրաքաղաք։ 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T14:08+0400
2022-11-09T14:08+0400
2022-11-09T15:14+0400
ավտովթար
սիսիան
տուժածներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/09/51059287_0:15:700:409_1920x0_80_0_0_3f28973716c1a95de0186841d313a374.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 8 մարդ է տուժել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։Վթարի մասին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այսօր ժամը 09։04-ին։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։Փրկարարները նաև արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։Վթարին անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ տուժածներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:«Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով»,-հայտնում է նախարարությունը։ Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ 3 մարդ մահացել է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր էՎթար մասին shamshyan.com-ն էլ գրում է, որ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։Փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/09/51059287_0:0:700:525_1920x0_80_0_0_28382ebc82c9425cff6744942a3f9795.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավտովթար, սիսիան, տուժածներ
ավտովթար, սիսիան, տուժածներ
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած
14:08 09.11.2022 (Թարմացված է: 15:14 09.11.2022) Տուժածներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ, իսկ 3-ը տեղափոխել են մայրաքաղաք։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 8 մարդ է տուժել,
հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Վթարի մասին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այսօր ժամը 09։04-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները նաև արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։
Վթարին անդրադարձել է նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ տուժածներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
«Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով»,-հայտնում է նախարարությունը։
Վթար մասին
shamshyan.com-ն էլ գրում է, որ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։
Փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։