https://armeniasputnik.am/20221109/pemzashenum-spanel-en-mvory-u-2-erekhaneri-51062117.html
Պեմզաշենում սպանել են մորն ու 2 երեխաներին
Պեմզաշենում սպանել են մորն ու 2 երեխաներին
Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ մահացած են հայտնաբերվել 31-ամյա Զ․ Մ-ն և նրա երկու երեխաները՝ 12-ամյա դուստրն ու 8-ամյա տղան։ 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T14:53+0400
2022-11-09T14:53+0400
2022-11-09T15:01+0400
սպանություն
շիրակի մարզ
մայր
երեխա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/09/27866308_0:141:1280:861_1920x0_80_0_0_ae4bf7451696a488bfbc9a8a5cd2754b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ: Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, նոյեմբերի 9-ին, ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարներն ու ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի:Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր: «Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի վրա էլ՝ նույն հատկանիշները: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով, վերջինը՝ երկու երեխաների մասով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշեց դատախազը հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի: Սպանություն Երևանում. 41–ամյա կնոջ դին հայտնաբերել են հյուրասենյակումՄայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում, ու ըստ նախնական տվյալների, այնտեղի աշխատակիցներն անհանգստանալով, որ կինն աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել պատճառը։ Երբ տեսել են, որ դուռը չեն բացել, ահազանգել են 911:
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/09/27866308_0:0:1280:960_1920x0_80_0_0_e10410514587b118a8d760c4b3baf940.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սպանություն, շիրակի մարզ, մայր, երեխա
սպանություն, շիրակի մարզ, մայր, երեխա
Պեմզաշենում սպանել են մորն ու 2 երեխաներին
14:53 09.11.2022 (Թարմացված է: 15:01 09.11.2022) Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ մահացած են հայտնաբերվել 31-ամյա Զ․ Մ-ն և նրա երկու երեխաները՝ 12-ամյա դուստրն ու 8-ամյա տղան։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ:
Ինչպես տեղեկացնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը, նոյեմբերի 9-ին, ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարներն ու ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի:
Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ մահացած են հայտնաբերվել 31-ամյա Զ․ Մ-ն և նրա երկու երեխաները՝ 12-ամյա դուստրն ու 8-ամյա տղան։ Ըստ համայնքի ղեկավարի, սովորական ընտանիք էր, ոչ մի բանով աչքի չընկնող:
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:
«Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի վրա էլ՝ նույն հատկանիշները: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով, վերջինը՝ երկու երեխաների մասով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշեց դատախազը հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի:
Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում, ու ըստ նախնական տվյալների, այնտեղի աշխատակիցներն անհանգստանալով, որ կինն աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել պատճառը։ Երբ տեսել են, որ դուռը չեն բացել, ահազանգել են 911: