https://armeniasputnik.am/20221109/rd-zun-khersvoni-marzum-kankhel-e-diversantner-ugharkelu-pvordzy-rd-pn-51074564.html
ՌԴ ԶՈւ–ն Խերսոնի մարզում կանխել է դիվերսանտներ ուղարկելու փորձը. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Խերսոնի մարզում կանխել է դիվերսանտներ ուղարկելու փորձը. ՌԴ ՊՆ
Դնեպրոպետրովսկի շրջանում HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկերով զինամթերքի պահեստ է ոչնչացվել։ 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T16:32+0400
2022-11-09T16:32+0400
2022-11-09T16:33+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/0f/26802569_0:0:1301:731_1920x0_80_0_0_3f07533df7a24b662caa5ef6e9d56e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները Նիկոլաև–Կրիվոյ Ռոգ ուղղությամբ կանխել են ուկրաինական զորքի հարձակման փորձերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Նշվում է, որ կրակային հարվածներ ստանալուց հետո ուկրաինական ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել, ցրվել և նահանջել։Բացի այդ, ՌԴ ստորաբաժանումները մեկ օրում հայտնաբերել և կանխել են պաշտպանության թիկունքային շրջաններ ուկրաինական դիվերսիոն–հետախուզական 12 խմբի ներթափանցման փորձ։Բացի այդ, ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Դնեպրոպետրովսկի շրջանում HIMARS, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերի ու հրետանային զինամթերքի պահեստ են ոչնչացրել։Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–ն հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ուկրաինական 172 ռազմական ուղղաթիռ է ոչնչացրել։ Ռուսական զորքը հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ-ի հակագրոհները. ՌԴ ՊՆ«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 332 ինքնաթիռ, 172 ուղղաթիռ, 2470 անօդաչու թռչող սարք, 388 զենիթահրթիռային համալիր, 6482 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 885 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3564 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 7152 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – հայտարարել է ՊՆ–ն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 258-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/0f/26802569_162:0:1137:731_1920x0_80_0_0_db54700454653c0edb917295c7092e49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ՌԴ ԶՈւ–ն Խերսոնի մարզում կանխել է դիվերսանտներ ուղարկելու փորձը. ՌԴ ՊՆ
16:32 09.11.2022 (Թարմացված է: 16:33 09.11.2022) Դնեպրոպետրովսկի շրջանում HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկերով զինամթերքի պահեստ է ոչնչացվել։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները Նիկոլաև–Կրիվոյ Ռոգ ուղղությամբ կանխել են ուկրաինական զորքի հարձակման փորձերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ կրակային հարվածներ ստանալուց հետո ուկրաինական ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել, ցրվել և նահանջել։
Բացի այդ, ՌԴ ստորաբաժանումները մեկ օրում հայտնաբերել և կանխել են պաշտպանության թիկունքային շրջաններ ուկրաինական դիվերսիոն–հետախուզական 12 խմբի ներթափանցման փորձ։
«Ընդհանուր առմամբ նշված ուղղությամբ ոչնչացվել է մինչև 110 ուկրաինացի զինծառայող, 8 մարտական զրահամեքենա և 14 ավտոմեքենա», – հավելել են ՌԴ ՊՆ-ից։
Բացի այդ, ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Դնեպրոպետրովսկի շրջանում HIMARS, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերի ու հրետանային զինամթերքի պահեստ են ոչնչացրել։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–ն հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ուկրաինական 172 ռազմական ուղղաթիռ է ոչնչացրել։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 332 ինքնաթիռ, 172 ուղղաթիռ, 2470 անօդաչու թռչող սարք, 388 զենիթահրթիռային համալիր, 6482 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 885 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3564 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 7152 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – հայտարարել է ՊՆ–ն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 258-րդ օրը։