Որքան է աճել գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ԵԱՏՄ երկրներում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՏՀ–ն նախնական տվյալներ է ներկայացրել ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի արտադրության վերաբերյալ։
ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի արտադրությունը (բոլոր տեսակի տնտեսություններում) 2022 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,4%–ով։
Աճ է նկատվել միության բոլոր պետություններում. Ղազախստանում` 6,9%, Ղրղզստանում` 6,5%, Ռուսաստանում` 5,2%, Բելառուսում` 4,9%, Հայաստանում` 0,5%։
Դրական դինամիկան կապված է հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի, նախևառաջ` հացահատիկի և լոբազգիների հավաքման աճի հետ, ինչը պայմանավորված է բերքի ավելացմամբ։
Ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին Ղրղզստանում հացահատիկը սկզբնական քաշով հավաքվել է 45,4% ավելի, քան նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում` 59,7%–ով ավելի, Ռուսաստանում` 32,5%–ով, Բելառուսում` 23,4%–ով։
Ինչ վերաբերում է կաթին, ապա դրա արտադրությունն աճել է ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որտեղ ցուցանիշը 7,1%–ով կրճատվել է (մինչև 537.6 հազար տոննա)։
Հավկիթի արտադրության առավելագույն աճ է գրանցվել Ղրղզստանում` 7,9%-ով (մինչև 478.7 մլն հատ)։ Ղազախստանն ավելացրել է արտադրությունը 5,3%–ով, Հայաստանը` 4,4%–ով, Ռուսաստանը` 2,2%–ով։ Բելատուսում հավկիթի արտադրությունն այս տարվա 9 ամիսների ընթացքում 2,2%–ով անկում է ապրել։
Լրահոս
0