Արարատ Միրզոյանը Փարիզ է մեկնում

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ Միրզոյանը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության 5–րդ համաժողովին:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր` նոյեմբերի 10–ին, աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայից անմիջապես հետո` սեպտեմբերի 14–ին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ։
Երկուստեք կարևորվել էր Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:
Լրահոս
0