https://armeniasputnik.am/20221110/gitnakannery-organizmum-herahar-karavarvvogh-degher-en-mshakum-51147421.html
Գիտնականները օրգանիզմում հեռահար կառավարվող դեղեր են մշակում
Գիտնականները օրգանիզմում հեռահար կառավարվող դեղեր են մշակում
Իմանալով արյունատար անոթի, մագնիսի և մագնիսային կրիչների պարամետրերը, կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է հասցնել և կուտակել օրգանիզմի կոնկրետ վայրում։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T22:58+0400
2022-11-10T22:58+0400
2022-11-10T22:58+0400
գիտնական
դեղ
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/0d/26087014_0:0:1600:901_1920x0_80_0_0_d941bcf72c4bfd2ea6a7cba781a712b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ն.Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի ազգային պետական հետազոտական համալսարանի գիտնականները միջազգային գիտական խմբի հետ ուսումնասիրել են և պարզել, թե ինչպես կարելի է մագնիսական դաշտի աղբյուրի կողմից զավթել մագնիսական կառավարվող կապսուլաները։ Կատարած ուսումնասիրության ժամանակ հեղինակները պարզել են առավելագույն ընդգրկման և կառավարման համար նման կապսուլաների սինթեզի օպտիմալ պարամետրերը։ Արդյունքները հրապարակվել են Molecules ամսագրում։Մագնիսի օգնությամբ կապսուլաների հեռահար կառավարումը հեռանկարային մոտեցում է դեղերի հասցեական կիրառման համար։ Հասցեական մատակարարումը դեղորայքային թերապիայի ժամանակ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու հիմնական մեթոդներից մեկն է, որի ժամանակ գործող նյութը կուտակվում է բուժման համար անհրաժեշտ տեղում։ Մագնիսի օգնությամբ կառավարվող կապսուլաները կարող են կիրառվել նաև օրգանիզմում շրջանառվող քաղցկեղային բջիջների հայտնաբերման և տեսակավորման համար։ Հրապարակված աշխատության մեջ ցուցադրվել է մագնիսական կապսուլաների մեջ ներքաշած քաղցկեղային բջիջների գրավման ու տեսակավորման հնարավորությունը։Նրանց կարծիքով` ստացած արդյունքները կարող են կիրառվել ոչ միայն սինթեզի օպտիմալ պարամետրերի որոշման համար, այլև մատակարարվող դեղամիջոցի կոնցենտրացիայի որոշման հաշվարկներում։ Իմանալով արյունատար անոթի, մագնիսի և մագնիսային կրիչների պարամետրերը` կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է հասցնել և կուտակել օրգանիզմի կոնկրետ հատվածում։Մագնիսի կողմից կառավարվող դեղամիջոցների մատակարարման հայեցակարգի հաստատման համար, այն բավականաչափ ուսումնասիրման պիտի ենթարկվի։ Գիտնականները նշում են, որ բժշկական պրակտիկայում նման մոտեցումների ներդնումը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/0d/26087014_188:0:1600:1059_1920x0_80_0_0_524649e924fc7cb98b81e4ba6bdeaf12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գիտնական, դեղ, ռուսաստան
Գիտնականները օրգանիզմում հեռահար կառավարվող դեղեր են մշակում
Իմանալով արյունատար անոթի, մագնիսի և մագնիսային կրիչների պարամետրերը, կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է հասցնել և կուտակել օրգանիզմի կոնկրետ վայրում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ն.Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի ազգային պետական հետազոտական համալսարանի գիտնականները միջազգային գիտական խմբի հետ ուսումնասիրել են և պարզել, թե ինչպես կարելի է մագնիսական դաշտի աղբյուրի կողմից զավթել մագնիսական կառավարվող կապսուլաները։ Կատարած ուսումնասիրության ժամանակ հեղինակները պարզել են առավելագույն ընդգրկման և կառավարման համար նման կապսուլաների սինթեզի օպտիմալ պարամետրերը։ Արդյունքները հրապարակվել են
Molecules ամսագրում։
Մագնիսի օգնությամբ կապսուլաների հեռահար կառավարումը հեռանկարային մոտեցում է դեղերի հասցեական կիրառման համար։ Հասցեական մատակարարումը դեղորայքային թերապիայի ժամանակ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու հիմնական մեթոդներից մեկն է, որի ժամանակ գործող նյութը կուտակվում է բուժման համար անհրաժեշտ տեղում։ Մագնիսի օգնությամբ կառավարվող կապսուլաները կարող են կիրառվել նաև օրգանիզմում շրջանառվող քաղցկեղային բջիջների հայտնաբերման և տեսակավորման համար։ Հրապարակված աշխատության մեջ ցուցադրվել է մագնիսական կապսուլաների մեջ ներքաշած քաղցկեղային բջիջների գրավման ու տեսակավորման հնարավորությունը։
Սարատովի պետական համալսարանի գիտնականներն իրենց աշխատանքում ցույց են տվել «պաշարված» կապսուլաների քանակը կախված դրանց չափերից, մագնիսական նանոմասնիկների բեռնումից և սուսպենզիայի հոսքի արագությունից։ Բացի այդ գիտնականները գնահատել են հոսքում մագնիսական կապսուլաներ պարունակող բջիջների զավթման հնարավորությունը, որից հետո գնահատել բջջաթաղանթների ամբողջականությունը։
Նրանց կարծիքով` ստացած արդյունքները կարող են կիրառվել ոչ միայն սինթեզի օպտիմալ պարամետրերի որոշման համար, այլև մատակարարվող դեղամիջոցի կոնցենտրացիայի որոշման հաշվարկներում։ Իմանալով արյունատար անոթի, մագնիսի և մագնիսային կրիչների պարամետրերը` կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է հասցնել և կուտակել օրգանիզմի կոնկրետ հատվածում։
Մագնիսի կողմից կառավարվող դեղամիջոցների մատակարարման հայեցակարգի հաստատման համար, այն բավականաչափ ուսումնասիրման պիտի ենթարկվի։ Գիտնականները նշում են, որ բժշկական պրակտիկայում նման մոտեցումների ներդնումը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։