00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կարո՞ղ է հայտնվել Իլոն Մասկի արբանյակային ինտերնետը. քննարկում

© AFP 2024 / NASA / AFPՏիեզերք
Տիեզերք - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Տիեզերք
Բաժանորդագրվել
Արբանյակային ինտերնետով հետաքրքրվել են տեխնոլոգիական հսկաները։ Հայաստանում այդպիսի կապը կարող է օգնել շրջանցել ցամաքային մալուխների աշխարհագրական սահմանափակումները։ Բայց առաջին հերթին այդպիսի ցանցի համար անհրաժեշտ է ազատ հաճախականություններ գտնել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մասնագիտական հանրույթում քննարկվում է Հայաստանում «Starlink»-ի և այլ օպերատորների արբանյակային ինտերնետի ներդրման հնարավորությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, որը մասնակցում էր «Armenian Internet Governance Forum» (ArmIGF-2022) համաժողովին։
Նա հիշեցրեց, որ հարևան Վրաստանում «Starlink»-ն արդեն դուստր ընկերություն է բացել։ Հայաստանի համար արբանյակային ինտերնետը («Starlink»-ը լինի, թե այլ օպերատոր) ավելի ակտուալ կլիներ այն առումով, որ ցամաքային ուղիները միջազգային ինտերնետի համար սահմանափակ են։
Իսկ երկրի ներսում արբանյակները թույլ են տալիս ամենուր կապի նույն արագությունը ստանալ (քանի որ արբանյակային ազդանշանի համար էական չէ, թե ինչ ռելիեֆ է Երկրի վրա): Աշխատանքի համար հարկավոր է ցամաքային կայանների ցանց տեղադրել (որոնք ազդանշաններ կստանան արբանյակներից և կուղարկեն սերվերներին, որտեղ տեղակայված են կայքերը):
Ճիշտ է, կառավարության սկզբունքային համաձայնությունից հետո (եթե այն տրվի) հարկ կլինի մի շարք հարցեր լուծել։ Մեկը տեխնիկականն է` ռադիոհաճախականությունների տրամադրումը (դրանք անհրաժեշտ են ազդանշանը ստանալու և փոխանցելու համար, ինչպես ցանկացած անլար կապի դեպքում):
Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter–ից հեռացրել է «պաշտոնական» նշագրումը
Մյուս հարցը քաղաքական է. կապի այդպիսի համակարգում ազգային կարգավորիչները չեն կարող ֆիլտրեր դնել անցանկալի ռեսուրսների դեմ. դա կարող է անել միայն օպերատորը։ Մոտավորապես «Facebook»-ի նման, որտեղ ազգային իշխանությունները պետք է կա՛մ արգելեն այն, կա՛մ ընկերության հետ համաձայնեցնեն զտման իրենց քաղաքականությունը:
«Արբանյակային ինտերնետը որոշ պարամետրերով դեռ հետ է լայնաշերտ ինտերնետից»,– համաժողովի ընթացքում նշեց «Internet Society»-ի (ինտերնետի զարգացման միջազգային կազմակերպություն) առցանց բովանդակության տնօրեն Դեն Յորքը: Արբանյակային օպերատորները ներբեռնման արագությամբ ընդհանուր առմամբ գերազանցում են մալուխային մատակարարներին, բայց նրանց մոտ ավելի երկար է կայքի բեռնման ժամանակը (latency):
Ինտերնետ կապի արագությունը կարող է աճել, քանի որ ավելի շատ նոր արբանյակներ են դուրս գալիս ուղեծիր. դրանք արձակվում են ոչ թե մեկ առ մեկ, այլ «համաստեղություններով» (constellations)` հարյուրներով և նույնիսկ հազարներով: Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ITU) նման «համաստեղություններ» արձակելու հայտ է ներկայացրել արդեն 16 ընկերություն։
Իլոն Մասկ. աշխարհի ամենահարուստ և ամենաանկանխատեսելի մարդը
«Հարցն այն է` հնարավոր է արդյոք անհրաժեշտ հաճախականություններ ազատել»,– համաժողովի ընթացքում նշեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեռահաղորդակցության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։ Այս տեսակի հաճախականությունների բավական լայն տիրույթ է պահանջում: Բայց դրանց ռեսուրսն անսահմանափակ չէ, և դրանց մի մասն օգտագործում են պետական կառույցները, այդ թվում` անվտանգության կարիքների համար։
Ուստի նախարարությունը քննարկումներ է անցկացնում ազգային կարգավորիչի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի) հետ, իսկ կոնկրետ արդյունքի է ակնկալում հասնել միայն հաջորդ տարվա ավարտին։
Հիշեցնենք, որ բացի արդեն գործող «Starlink» նախագծից (պատկանում է «SpaceX»-ին), իր ցանցն է գործարկել նաև «OneWeb» ընկերությունը («Airbus»-ի մասնակցությամբ), ևս մեկ ցանց պատրաստվում է գործարկել «Amazon»-ը։
Լրահոս
0