00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ՈՒղիղ եթեր
09:00
5 ր
ՈՒղիղ եթեր
09:34
3 ր
ՈՒղիղ եթեր
10:00
5 ր
ՈՒղիղ եթեր
10:05
45 ր
ՈՒղիղ եթեր
12:00
6 ր
ՈՒղիղ եթեր
13:00
6 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
ՈՒղիղ եթեր
18:00
6 ր
ՈՒղիղ եթեր
19:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:31
5 ր
ՈՒղիղ եթեր
09:37
5 ր
ՈՒղիղ եթեր
09:53
6 ր
ՈՒղիղ եթեր
10:01
7 ր
ՈՒղիղ եթեր
10:07
40 ր
ՈՒղիղ եթեր
12:00
7 ր
ՈՒղիղ եթեր
12:34
26 ր
ՈՒղիղ եթեր
13:00
7 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ովքեր Հայաստանը կներկայացնեն սամբոյի աշխարհի առաջնությունում

Սամբո - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Սամբո
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն Ղրղզստան են մեկնել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Հայաստանը մարզական սամբոյում կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ): Իսկ մարտական սամբոյում հանդես կգան Ավետիք Պողոսյանը (79կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առաջնությունը նոյեմբերի 11-13-ը կանցկացվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:
Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:
Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:
Սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայանալու է նաև փախստականների հավաքականը մեկ մարզիկով. Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ է նվաճել, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:
Նշենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:
Առաջնության ընթացքին կարելի է հետևել FIAS պաշտոնական կայքով:
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում
Լրահոս
0