https://armeniasputnik.am/20221110/hajturqakan-haraberutjunnery-kakhvats-en-erevani-ev-baqvi-haraberutjunneric-erdvoghan-51104899.html
Հայ–թուրքական հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի հարաբերություններից. Էրդողան
Հայ–թուրքական հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի հարաբերություններից. Էրդողան
Թուրքիայի առաջնորդը կրկին նախապայմաններ է առաջ քաշել։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T12:24+0400
2022-11-10T12:24+0400
2022-11-10T12:32+0400
հայաստան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/06/49421696_0:67:1280:787_1920x0_80_0_0_e0feec40d6494676633b7ac2aced99f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն։ Այս ամսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։Թուրքիայի նախագահը հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին և կրկին բողոքել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքից:«Մենք նրանց բացահայտ ասել ենք` եթե դուք (Հայաստանը) դրական հունի վրա դնեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես դրական ուղղությամբ կընթանան։ Մենք սպասում ենք Երևանի քայլերին, բայց առաջխաղացում դեռ չկա։ Հայկական սփյուռքը Ֆրանսիայիում և ԱՄՆ-ում ճնշում է գործադրում, ինչն անդրադառնում է գործընթացի վրա։ Ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից։ Մենք ընկերներ ենք ուզում ունենալ, այլ ոչ թե թշնամիներ», - ասել է նա Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում, Սամարղանդ մեկնելուց առաջ։Նշենք, որ նոյեմբերի 11-ին Սամարղանդում կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթնաժողովը։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերը վերջերս Փարիզում տեղակայված ադրբեջանական դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անցկացրել` Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առթիվ։ Ցուցարարները պնդում էին, որ ադրբեջանցի դիվանագետները վիրավորվել են իրենց և անպարկեշտ ժեստեր ցույց տվել պատուհանից։ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրելԵրևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/06/49421696_72:0:1209:853_1920x0_80_0_0_3d072b441d8e9fc517c05e6aaadac43d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Հայ–թուրքական հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի հարաբերություններից. Էրդողան
12:24 10.11.2022 (Թարմացված է: 12:32 10.11.2022) Թուրքիայի առաջնորդը կրկին նախապայմաններ է առաջ քաշել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն։ Այս ամսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, սակայն թե երբ կլինի հանդիպումը, դեռևս հստակ չէ։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին և կրկին բողոքել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքից:
«Մենք նրանց բացահայտ ասել ենք` եթե դուք (Հայաստանը) դրական հունի վրա դնեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես դրական ուղղությամբ կընթանան։ Մենք սպասում ենք Երևանի քայլերին, բայց առաջխաղացում դեռ չկա։ Հայկական սփյուռքը Ֆրանսիայիում և ԱՄՆ-ում ճնշում է գործադրում, ինչն անդրադառնում է գործընթացի վրա։ Ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից։ Մենք ընկերներ ենք ուզում ունենալ, այլ ոչ թե թշնամիներ», - ասել է նա Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում, Սամարղանդ մեկնելուց առաջ։
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Սամարղանդում կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթնաժողովը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերը վերջերս Փարիզում տեղակայված ադրբեջանական դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անցկացրել` Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առթիվ։ Ցուցարարները պնդում էին, որ ադրբեջանցի դիվանագետները վիրավորվել են իրենց և անպարկեշտ ժեստեր ցույց տվել պատուհանից։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։