https://armeniasputnik.am/20221110/hhum-apastan-e-hajcel-ukrainaji-213-qaghaqaci-karavarutjuny-hstakecnum-e-pajmannery-51096974.html
ՀՀ–ում ապաստան է հայցել Ուկրաինայի 213 քաղաքացի. կառավարությունը հստակեցնում է պայմանները
ՀՀ–ում ապաստան է հայցել Ուկրաինայի 213 քաղաքացի. կառավարությունը հստակեցնում է պայմանները
ՀՀ–նտարեկան կարողանում է ապաստանով ապահովել մինչև 150 անձի։ Մնացածներին բնակարանով ապահովելու համար այսուհետ բնակարանի վարձակալության գումար կտրմադրեն։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T11:57+0400
2022-11-10T11:57+0400
2022-11-10T11:57+0400
հհ կառավարություն
փախստական
ուկրաինա
հայաստան
փոխհատուցում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0f/39778225_0:0:3113:1751_1920x0_80_0_0_0fe469fadf4ab27d1d4cc0dde613a2c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել 320 մարդ, որոնցից 213-ն Ուկրաինայի քաղաքացիներ են։ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Այդ թիվն առանձին տարիներին աճում է` պայմանավորված հակամարտություններով։ Սիրիական ճգնաժամի հետևանքով 2012թ.-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել էր 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։Երգչուհի Շերը պատրաստվում է իր տանն ապաստան տալ ուկրաինացիներինԱպաստան տրամադրելու` ՀՀ իշխանությունների հնարավորությունները, սակայն, սահմանափակ են` պայմանավորված կացության խնդրի լուծման պահանջով։ Այդ խնդիրը մասամբ լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սպասարկման ենթակա սոցիալական տներում ժամանակավոր կացարան տրամադրելու միջոցով, որտեղ հնարավոր է բնակեցնել մինչև 50 անձանց, մնացած` տարեկան միջինը շուրջ 100 անձանց, պետությունը բնակարանի վարձակալության գումարով է փոխատուցում։Նոր որոշման համաձայն` բնակվարձի փոխհատուցում տրամադրվելու է ՀՀ–ում փախստական ճանաչված անձանց մինչև 6 ամիս ժամկետով` 6 ամսվա ընթացքում լեզուն սովորելու, իրենց զբաղվածության ու բնակության պայմանների հարցն ինքնություւյն լուծելու նպատակով։Փոխհատուցում չեն ստանա փախստականի կարգավիճակ ստացած այն անձինք, որոնք վերջին 10 տարում ՀՀ-ում բնակելի տարածություն չեն օտարել։Այս տարի Ռուսաստանից 419 հազար մարդ է հեռացել. նրանցից 49 հազարը Հայաստան են եկելԴիմումը կմերժվի նաև այն դեպքում, եթե դիմողը հրաժարվել է սոցիալական տներում տեղավորվել, դիմել է ընտանիքից առանձին, ՀՀ կամ միջազգային կազմակերպություններից արդեն բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում է ստացել, տեղավորվել է կացարանում կամ ձեռք է բերել բնակելի տարածություն:Փոխհատուցումը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի ամսական 60 000 ՀՀ դրամ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0f/39778225_57:0:2788:2048_1920x0_80_0_0_09519fdc93f95b6eda643c6925a0cea6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ կառավարություն, փախստական, ուկրաինա, հայաստան, փոխհատուցում
հհ կառավարություն, փախստական, ուկրաինա, հայաստան, փոխհատուցում
ՀՀ–ում ապաստան է հայցել Ուկրաինայի 213 քաղաքացի. կառավարությունը հստակեցնում է պայմանները
ՀՀ–նտարեկան կարողանում է ապաստանով ապահովել մինչև 150 անձի։ Մնացածներին բնակարանով ապահովելու համար այսուհետ բնակարանի վարձակալության գումար կտրմադրեն։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել 320 մարդ, որոնցից 213-ն Ուկրաինայի քաղաքացիներ են։
ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Այդ թիվն առանձին տարիներին աճում է` պայմանավորված հակամարտություններով։ Սիրիական ճգնաժամի հետևանքով 2012թ.-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել էր 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։
Ապաստան տրամադրելու` ՀՀ իշխանությունների հնարավորությունները, սակայն, սահմանափակ են` պայմանավորված կացության խնդրի լուծման պահանջով։ Այդ խնդիրը մասամբ լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սպասարկման ենթակա սոցիալական տներում ժամանակավոր կացարան տրամադրելու միջոցով, որտեղ հնարավոր է բնակեցնել մինչև 50 անձանց, մնացած` տարեկան միջինը շուրջ 100 անձանց, պետությունը բնակարանի վարձակալության գումարով է փոխատուցում։
Առկա մարտահրավերներին դիմագրավելու ու ապաստան հայցողներին բնակության պայմաններով ապահովելու նպատակով կառավարությունն այսօր նոր որոշում է կայացրել, որով հստակեցրել է փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագրի հիմնական դրույթները։
Նոր որոշման համաձայն` բնակվարձի փոխհատուցում տրամադրվելու է ՀՀ–ում փախստական ճանաչված անձանց մինչև 6 ամիս ժամկետով` 6 ամսվա ընթացքում լեզուն սովորելու, իրենց զբաղվածության ու բնակության պայմանների հարցն ինքնություւյն լուծելու նպատակով։
Փոխհատուցում չեն ստանա փախստականի կարգավիճակ ստացած այն անձինք, որոնք վերջին 10 տարում ՀՀ-ում բնակելի տարածություն չեն օտարել։
Դիմումը կմերժվի նաև այն դեպքում, եթե դիմողը հրաժարվել է սոցիալական տներում տեղավորվել, դիմել է ընտանիքից առանձին, ՀՀ կամ միջազգային կազմակերպություններից արդեն բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում է ստացել, տեղավորվել է կացարանում կամ ձեռք է բերել բնակելի տարածություն:
Փոխհատուցումը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի ամսական 60 000 ՀՀ դրամ։