https://armeniasputnik.am/20221110/irani-ev-eatmi-mijev-azat-arevtri-gvotin-bardzracnum-e-hh-dery-vorpes-tarancik-erkir-rusakvov-51114558.html
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. Ռուսակով
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. Ռուսակով
Հայաստանը գտնվում է դեպի Իրան և ասիական այլ երկրներ Ռուսաստանից ապրանքային հոսքերի էպիկենտրոնում։ Հայկական տնտեսության համար այս տեսանկյունից մի շարք... 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T14:33+0400
2022-11-10T14:33+0400
2022-11-10T15:15+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
գործարար
առևտուր
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0a/51108550_0:26:1600:926_1920x0_80_0_0_a4a8c71d0fae14c03ecb82542dc51aa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը բարձրացնում է Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Եվրոպա–ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (ք.Եկատերինբուրգ) Անդրեյ Ռուսակովը։Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը մի շարք ապրանքների համար տուրքերի նվազեցման է հանգեցնում։ Ռուսաստանի համար այս պահի դրությամբ Իրանում բազմաթիվ կրիտիկական ապրանքների արտադրություն կա, մասնավորապես ավիացիոն ոլորտի բաղադրիչների և մեքենայի պահեստամասերի առումով։ Ավիաարդյունաբերությունն ու մեքենաշինությունն արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսության երկու առավել տուժած ոլորտներն են։ Սահմանափակումները հանգեցրել են Ռուսաստանում Airbus և Boeing օդանավերի սպասարկման դադարեցման։«Հետևաբար` այս համատեքստում մեծանում է որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերը, որի միջոցով մատակարարումներ կիրականացվեն Իրանից։ Իրանի տնտեսությունը Ռուսաստանից հետո ԵԱՏՄ տարածքի շրջանակում երկրորդն է` եթե հաշվի առնենք ազատ առևտրի գոտու առկայությունը», – ասաց փորձագետը։ԵԱՏՄ առևտուրը 2022-ի հունվար-օգոստոսին աճել է. տվյալներ Հայաստանից և ոչ միայնԿարևոր դեր կխաղա նաև Պարսից ծոցից Հայաստանի տարածքով Սև ծովում տրանսպորտային միջանցքի ստեղծումը։ Ռուսակովը կարծում է, որ տրանսպորտային միջանցքը, ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու բացմամբ, արմատապես կընդլայնի տարանցման հնարավորությունները ԵԱՏՄ բոլոր երկրներից բեռների տեղափոխման համար։ Դեպի արևելք, Հնդկաստան և հարավարևելյան Ասիայի երկրներ ՌԴ տնտեսության կողմնորոշման պայմաններում տրանսպորտային երթուղու կարևորությունը դժվար է գերագնահատել։Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն այժմ գտնվում են տնտեսական մոդելի վերափոխման գագաթնակետին։ Ինչպես հայտնի է` «սուրբ տեղը դատարկ չի մնում», և հայ արտադրողները կարող են լուրջ արդյունքների հասնել, եթե սկսեն յուրացնել ռուսական շուկան։Թվերն աճում են. ՀՀ առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0a/51108550_123:0:1543:1065_1920x0_80_0_0_a12267d1fa0f9403c1aba016a9d87def.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գործարար, առևտուր, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գործարար, առևտուր, հայաստան
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. Ռուսակով
14:33 10.11.2022 (Թարմացված է: 15:15 10.11.2022) Հայաստանը գտնվում է դեպի Իրան և ասիական այլ երկրներ Ռուսաստանից ապրանքային հոսքերի էպիկենտրոնում։ Հայկական տնտեսության համար այս տեսանկյունից մի շարք հնարավորություններ են բացվում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը բարձրացնում է Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Եվրոպա–ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (ք.Եկատերինբուրգ) Անդրեյ Ռուսակովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը մի շարք ապրանքների համար տուրքերի նվազեցման է հանգեցնում։ Ռուսաստանի համար այս պահի դրությամբ Իրանում բազմաթիվ կրիտիկական ապրանքների արտադրություն կա, մասնավորապես ավիացիոն ոլորտի բաղադրիչների և մեքենայի պահեստամասերի առումով։ Ավիաարդյունաբերությունն ու մեքենաշինությունն արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսության երկու առավել տուժած ոլորտներն են։ Սահմանափակումները հանգեցրել են Ռուսաստանում Airbus և Boeing օդանավերի սպասարկման դադարեցման։
Այժմ առկա է այդ բացը լրացնելու խնդիրը, և Իրանը, որը երկար տարիներ նմանատիպ պատժամիջոցների ներքո էր, պահեստամասերի ինքնուրույն արտադրության որոշակի փորձ է ձեռք բերել։ ԻԻՀ–ում կոնկրետ բաղադրիչներ են արտադրվում, որոնք կարևոր են ռուսական արդյունաբերության համար։
«Հետևաբար` այս համատեքստում մեծանում է որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերը, որի միջոցով մատակարարումներ կիրականացվեն Իրանից։ Իրանի տնտեսությունը Ռուսաստանից հետո ԵԱՏՄ տարածքի շրջանակում երկրորդն է` եթե հաշվի առնենք ազատ առևտրի գոտու առկայությունը», – ասաց փորձագետը։
Կարևոր դեր կխաղա նաև Պարսից ծոցից Հայաստանի տարածքով Սև ծովում տրանսպորտային միջանցքի ստեղծումը։ Ռուսակովը կարծում է, որ տրանսպորտային միջանցքը, ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու բացմամբ, արմատապես կընդլայնի տարանցման հնարավորությունները ԵԱՏՄ բոլոր երկրներից բեռների տեղափոխման համար։ Դեպի արևելք, Հնդկաստան և հարավարևելյան Ասիայի երկրներ ՌԴ տնտեսության կողմնորոշման պայմաններում տրանսպորտային երթուղու կարևորությունը դժվար է գերագնահատել։
«Ըստ էության` Հայաստանը, գտնվելով ապրանքային հոսքերի էպիկենտրոնում, բոլոր շանսերն ունի արտերկիր ռուսական ապրանքների վաճառքի, և հակառակը` ռուսական շուկա անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար տրանսպորտային հաբերից մեկը դառնալու», –հավելեց Ռուսակովը։
Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն այժմ գտնվում են տնտեսական մոդելի վերափոխման գագաթնակետին։ Ինչպես հայտնի է` «սուրբ տեղը դատարկ չի մնում», և հայ արտադրողները կարող են լուրջ արդյունքների հասնել, եթե սկսեն յուրացնել ռուսական շուկան։