https://armeniasputnik.am/20221110/lghi-shurj-steghtsel-aparazmakanacvats-gvoti-mijazgajin-erashkhiqvov-pashinjani-arajarkn-alievin-51105519.html
ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքով. Փաշինյանի առաջարկն Ալիևին
ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքով. Փաշինյանի առաջարկն Ալիևին
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ–նպետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվի։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T12:32+0400
2022-11-10T12:32+0400
2022-11-10T12:50+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
արցախ
արցախի պաշտպանության բանակ (պբ)
իլհամ ալիև
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47530916_0:273:1600:1173_1920x0_80_0_0_3484aad6a0cd77098d29c99a37c484f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետը հայտնեց կառավարության նիստում։Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։«Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, և մեր այս դիրքորոշումը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47530916_0:285:1600:1485_1920x0_80_0_0_31b3110e77bb4c776f6da1509535e3b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), իլհամ ալիև
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), իլհամ ալիև
ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքով. Փաշինյանի առաջարկն Ալիևին
12:32 10.11.2022 (Թարմացված է: 12:50 10.11.2022) ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ–նպետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվի։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետը հայտնեց կառավարության նիստում։
«Պետք է արձանագրեմ, որ ՀՀ–ն ԼՂ–ում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար ԼՂ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ ս.թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում։ ԼՂ–ում ՀՀ բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ, որը, թերևս, լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ ԼՂ–ի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
«Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, և մեր այս դիրքորոշումը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։