https://armeniasputnik.am/20221110/mek-shabatum-shmvol-gazic-tunavvormamb-muracan-hivandanvoc-e-teghapvokhvel-14-andz-51118942.html
Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորված 14 մարդ է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց
Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորված 14 մարդ է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց
Համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T15:37+0400
2022-11-10T15:37+0400
2022-11-10T15:40+0400
շմոլ գազ
թունավորում
հիվանդանոց
երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/0e/28278952_0:84:1601:984_1920x0_80_0_0_c46506ed5f00384036e67bb791860414.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորմամբ «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 14 անձ, տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։Նշվում է, որ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:Նշվում է, որ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում։ Պետք է նաև տեղադրել ազդանշանային սարքեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/0e/28278952_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a168468e0fa6ea0abfbed5dad9051c49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
շմոլ գազ, թունավորում, հիվանդանոց, երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ)
շմոլ գազ, թունավորում, հիվանդանոց, երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ)
Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորված 14 մարդ է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց
15:37 10.11.2022 (Թարմացված է: 15:40 10.11.2022) Համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորմամբ «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 14 անձ, տեղեկանում ենք
ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:
«Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից: Բացի այդ, օրեր առաջ` նոյեմբերի 5-ին, հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ: Ստանալով համապատասխան բուժօգնություն` նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում։ Պետք է նաև տեղադրել ազդանշանային սարքեր: