00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներդրումային բոլոր ռեսուրսները սպառվել են. ինչ ունի առաջարկելու Հայաստանը ներդրողին

© Sputnik / Zara MikaԱրմեն Քթոյան
Արմեն Քթոյան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Արմեն Քթոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արմեն Քթոյանի համոզմամբ, Հայաստանում արագ լուծումների ժամանակն արդեն անցել է, արագ արդյունք ակնկալելու հնարավորությունը` սպառվել։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այն ամենը, ինչով Հայաստանը նախորդ 30 տարիներին գրավիչ է եղել օտարերկրյա ներդրողների համար, այսօր արդեն սպառված է։ Նոր ներդրումներ ներգրավելու համար էլ նոր ռեսուրսներ են հարկավոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների չափազանց ցածր մակարդակը։
«Համաշխարհային բանկը տարբերակում է 4 տիպի ուղղակի ներդրումներ։ Առաջինը ռեսուրսի վրա հիմնված ներդրումներն են, մասնավորապես` հանքարդյունաբերության ոլորտի ներդրումները։ Մենք ունեինք ներդրումային հետաքրքրություն ներկայացնող հանքեր, որոնք արդեն շահագործվում են մասնավորի կողմից, ու դրանցում ներդրումներն արդեն արված են։ Երկրորդը ռազմավարական նշանակության օբյեկտներն են, օրինակ` ՀԷԿ–երը, երրորդը ազատ շուկաներն են»,– ասաց Քթոյանը։
Տարիներ առաջ նման շուկա էր Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը, ավելի ուշ` բանկային շուկան, որոնք շատ արագ իրացվեցին ու դարձյալ` հիմնականում օտարերկրյա ներդրողների կողմից։
«Ներդրումների ներգրավման կարևոր գրավականներից մեկն ազատ շուկայական խորշերի առկայությունն է։ Եթե ունես մեծ, ազատ շուկա, գրավիչ կլինես ներդրողների համար։ Նախորդ 30 տարիների ընթացքում մեր բոլոր ազատ խորշերը, ըստ էության, գրավվել են։ Արդյունքում մենք այսօր ունենք ցածր ներդրումային գրավչություն»,– նկատեց տնտեսագետը։
Արմեն Քթոյանի գնահատմամբ, Հայաստանում անկախացումից հետո կատարված ներդրումների 70-80 տոկոսը հենց վերոհիշյալ 3 տեսակի ներդրումներն են եղել։ Այս տիպի ներդրումների համար պետությունից մեծ ջանքեր չեն պահանջվում, առկա ռեսուրսներն ուղղակի հանձնվում են ներդրողին ու որոշակի եկամուտ ապահովում պետության համար։
Ներդրումային շուկայի վերջին` 4-րդ տիպը, որտեղ մեր երկիրը դեռ հնարավորություն ունի ներդրում ներգրավելու, ոչ արդյունավետ օգտագործվող ռեսուրսների արդյունավետ օգտագործելու տարբերակն է, այդ թվում` մարդկային կապիտալի։
ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022-ի առաջին կիսամյակում աճել են գրեթե 80%-ով
Այս տիպի ներդրումների ներգրավման համար, ի տարբերություն նախորդ 3 տեսակների, պետությունն արդեն բավական լուրջ ջանքեր պիտի գործադրի։
«Օրինակ` եթե մենք ունենք հողային ռեսուրսներ, որոնք գյուղատնտեսության մեջ արդյունավետ չեն օգտագործվում, օտարերկրյա ներդրողը կարող է գալ, ինչ–որ ձևաչափով ներդրում անել, հիմնել արդյունավետ արտադրություն, օրինակ` ինտենսիվ այգիներ, ու արտադրանքն արտահանել»,– պարզաբանեց մասնագետը։
Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, Քթոյանի գնահատմամբ, Հայաստանի ներդրումային միակ հույսն այսօր հենց այս ոլորտն է։ Բայց այստեղ ներդրումներ ներգրավելն ամենից բարդն է։ Նախ պետք է հայտնաբերել պոտենցյալ ռեսուրսները, որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ռեսուրսի հետ։
«Դա տևական ու լուրջ աշխատանք է պահանջում։ Տարիների խնդիր է։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում արագ լուծումների ժամանակն արդեն անցել է, և չկա արագ արդյունք ակնկալելու հնարավորություն»,– նախազգուշացնում է տնտեսագետը։
Նոյեմբերի 8-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացվող «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է ներդրումների ծավալը մինչև 2026թ–ը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսի չափին, օտարերկրյա ուղղակի ներդրումներինը` 6 տոկոսին։
Լրահոս
0