https://armeniasputnik.am/20221110/pemzashenum-knvoj-u-nra-erekhaneri-sarsapeli-spanutjan-mi-qani-varkats-e-qnnarkvum-zlm-51109672.html
Պեմզաշենում կնոջ ու նրա երեխաների սարսափելի սպանության մի քանի վարկած է քննարկվում. ԶԼՄ
Պեմզաշենում կնոջ ու նրա երեխաների սարսափելի սպանության մի քանի վարկած է քննարկվում. ԶԼՄ
Ըստ լրատվամիջոցի` գյուղացիները կասկածներ ունեն, որ դաժան սպանությունը թուրքերն են արել։ Քննարկվում են նաև այլ վարկածներ։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T13:32+0400
2022-11-10T13:32+0400
2022-11-10T13:40+0400
հայաստան
սպանություն
կին
երեխա
պեմզաշեն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1209/77/12097706_0:16:1370:787_1920x0_80_0_0_56766a809996e36a14b06e92677a2ad0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած սարսափելի սպանությունից հետո գյուղում մի քանի վարկած է քննարկվում։Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։Բացի այդ, դաժան սպանության վերաբերյալ այլ վարկածներ էլ են քննարկվում Արթիկ խոշորացված համայնքում։Վարկածներից մեկի համաձայն` կնոջն ու նրա երեխաներին դաժանաբար սպանողը նրանց ծանոթն է, որը կնոջ հետ մտերիմ կապի մեջ է եղել։ Ենթադրաբար նրանց միջև վեճ է ծագել, ու կնոջ ճիչերից արթնացած երեխաները տեսել են իրենց մոր սպանությունը, որից հետո մարդասպանը ստիպված է եղել վկաներ չթողնել։Ուրիշ վարկած էլ կա` սպանված կինն ամուսնանալուց առաջ խոստացել է սպասել ազատազրկված սիրելիին, սակայն հետագայում այլ տղամարդու հետ ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Նախկին սիրեցյալը դուրս գալով բանտից՝ որոշել է վրեժխնդիր լինել կնոջից ու վրեժխնդրությունն իրագործել է դաժանագույն ձևով։Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել են ննջասենյակում։
պեմզաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1209/77/12097706_0:0:1370:1028_1920x0_80_0_0_d478e9e65d76ef286dd56a86477cc1ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սպանություն, կին, երեխա, պեմզաշեն
հայաստան, սպանություն, կին, երեխա, պեմզաշեն
Պեմզաշենում կնոջ ու նրա երեխաների սարսափելի սպանության մի քանի վարկած է քննարկվում. ԶԼՄ
13:32 10.11.2022 (Թարմացված է: 13:40 10.11.2022) Ըստ լրատվամիջոցի` գյուղացիները կասկածներ ունեն, որ դաժան սպանությունը թուրքերն են արել։ Քննարկվում են նաև այլ վարկածներ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած
սարսափելի սպանությունից հետո գյուղում մի քանի վարկած է քննարկվում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։
«Կատարվածն այնքան անհավանական է, որ տեղացիները կասկածում են, թե թուրքերն են արել՝ սահմանն անցնելով ու հայերին մատաղ անելով։ Պեմզաշենից մինչև սահման մոտ 50 կիլոմետր է։ Սպանությունը թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից նոյեմբերի 9-ի այսպես կոչված «հաղթանակի» ծիսակարգային շրջանակներում կարող է լինել»,-գրում է թերթը։
Բացի այդ, դաժան սպանության վերաբերյալ այլ վարկածներ էլ են քննարկվում Արթիկ խոշորացված համայնքում։
Վարկածներից մեկի համաձայն` կնոջն ու նրա երեխաներին դաժանաբար սպանողը նրանց ծանոթն է, որը կնոջ հետ մտերիմ կապի մեջ է եղել։ Ենթադրաբար նրանց միջև վեճ է ծագել, ու կնոջ ճիչերից արթնացած երեխաները տեսել են իրենց մոր սպանությունը, որից հետո մարդասպանը ստիպված է եղել վկաներ չթողնել։
Ուրիշ վարկած էլ կա` սպանված կինն ամուսնանալուց առաջ խոստացել է սպասել ազատազրկված սիրելիին, սակայն հետագայում այլ տղամարդու հետ ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Նախկին սիրեցյալը դուրս գալով բանտից՝ որոշել է վրեժխնդիր լինել կնոջից ու վրեժխնդրությունն իրագործել է դաժանագույն ձևով։