Ռուս դատախազները Հայաստանում են․ քննարկվել են անչափահասներին վերագրվող հանցանքները
19:52 10.11.2022 (Թարմացված է: 20:04 10.11.2022)
© Photo : official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը
Գլխավոր դատախազի տեղակալը վստահ է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հանդիպումն անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրով:
Անահիտ Մանասյանը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Նա վստահություն է հայտնել, որ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
«Միջոցառման ընթացքում քննարկվել են անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությունների դերը, անչափահասներին վերագրվող հանցանքներով վարույթների առանձնահատկություններն ու պատժի կրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել անչափահասներին թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու վարույթներով քննության մեթոդներին ու տուժողներին աջակցություն ցույց տալու մեխանիզմներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Մանասյանը խոսել է գերատեսչությունների միջև համագործակցության շարունակականության մասին և ընդգծել, որ ներկայում մշակվում է 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը: